Հանդիպում ԼՂՀ ԱԺ-ում
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 29-ին ընդունել է Անգլիայի Հայ
մարմնակրթական ընդհանուր միության (Հ.Մ.Ը.Մ.) երիտասարդական
պատվիրակությանը:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ խորհրդարանի ղեկավարը կարևորել է
Սփյուռքի կազմակերպությունների երիտասարդական խմբերի այցերն Արցախ, որի
միջոցով հնարավորություն է ստեղծվում ամրապնդել կապերն Հայրենիքի հետ:
Ապա Ազգային ժողովի նախագահը ներկայացրել է Հարավային Կովկասի
տարածաշրջանային, մասնավորապես անվտանգային գործընթացներում Լեռնային
Ղարաբաղի Հանրապետության ունեցած դերի, նրա հանրային-քաղաքական,
սոցիալ-տնտեսական կյանքի, Արցախում իրականացվող համահայկական ծրագրերի,
ինչպես նաև ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացի թեմաները:
Հանդիպման վերջում Աշոտ Ղուլյանը պատասխանել է երիտասարդ հայրենակիցներին
հուզող հարցերին:
ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն