Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունվարի 8-ին, ժամը 16.00-ին, կվիճարկվի դերասան Վարդան Պետրոսյանի ձերբակալման որոշումը:
Հունվարի 8-ին, ժամը 03.39-ին ահազանգ է ստացվել, որ Ներքին Չարբախում՝ երկաթգծի մոտ, «Լադա» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել է ջրափոսում. այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Նշվում է, որ տարեկան օպտիմալ եկամուտը պետք է կազմի 36 հազար դոլար: Սրանից շատ գումարը, ըստ գիտնականների, ավելի շատ հոգս է պատճառելու, քան հաճույք:
Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2013թ-ին 120 որոշում է հրապարակել` Ռուսաստանի կառավարության կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերի վերաբերյալ:
Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչներ 45-ամյա Տիգրան Հովհաննեսյանը, 41-ամյա Բուրաստան Հովհաննեսյանը և 34-ամյա Լուիզա Նազարեթյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն: Լ. Նազարեթյանը մահացել է:
Նշան Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել նաև այն բանի համար, որ նա ավտոմեքենաներին բավարար քանակությամբ վառելանյութ չի տրամադրել. արդյունքում՝ շտապ օգնության ծառայության հերթապահ բրիգադը, բենզին չունենալու պատճառաբանությամբ, Արմավիրի մարզի Այգևան գյուղի բնակիչ Վռամ Խլղաթյանի հարազատների հեռախոսականչով նրան չի այցելել և շտապ բժշկական օգնություն չի ցուցաբերել. դրա հետևանքով հիվանդը մահացել է:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.11-ին, մարվել՝ 22.20-ին: Այրվել են վագոն տնակի ծխնելույզի փայտյա կառուցատարրերը՝ 5 քմ:
Ամուսնացողները նախորդ տարվանից շատ են եղել, բաժանվողները՝ քիչ: Եթե արտագաղթն էլ դադարի, ու հայ երեխաները ծնվեն ու մեծանան հենց հայրենիքում, հաջորդ տարիների վիճակագրությունը կարող է ավելի հուսադրող լինել:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Ներկայացվող տեսանյութը Մարալիկ քաղաքում, թիթեղյա փոքրիկ վագոն-տնակում 5 անձով բնակվող Մելիքյանների ապրելակերպի մասին է:
Մահացել է հայ պետական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանի քույրը՝ Արևիկ Սիրադեղյանը:
Շարքային երեւանցիներն ու գյումրեցիներն ամփոփում են տոնական շաբաթը, հաշվում կատարած ծախսերն ու ցույց տալիս դատարկված գրպանները։
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ի ժամը 20.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Հունվարի 8-12-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, հնարավոր է թույլ ձյուն:
Հունվարի 7-ին, ժամը 17.14-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Հոռոմ գյուղում տեղի է ունեցել պայթյուն, ինչից տարբեր աստիճանի այրվածքներով և մարմնական վնասվածքներով Արթիկի, այնուհետև Գյումրու ԲԿ է հոսպիտալացվել Վ. Յ.-ը (ծնվ.1934թ.):
Ա. Ոսկանյանը նույն օրը շահադիտական դրդումներից ելնելով՝ պատուհանի օդանցքի ապակին հանելու միջոցով ապօրինի մուտք է գործել Ս. Սարգսյանին պատկանող «Դիանա» խանութ և հափշտակել տարբեր տեսակի ապրանքներ՝ ծխախոտ, ածելիներ, քաղցրավենիք, երշիկեղեն, օճառներ, օծանելիք:
Այսօր` հունվարի 7-ին, ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողներ Լևոն Բադալյանն ու Արամ Դադոյանը Երևանում կանխել են 53-ամյա տղամարդու ինքնասպանության փորձը:
ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով և միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Ես երբեք էլ ոչ մեկին քննադատողների շարքում չեմ եղել, ես ընդդիմություն չեմ եղել, ես ունեմ իմ կարծիքը այս աշխարհի և երևույթների մասին, և դա չի նշանակում, որ եթե ես որևէ բան քննադատում եմ, ես չգիտեմ, չեմ կարող ապրել այնպես, ինչպես ուզում եմ, եթե ես ինչ-որ բան քննադատում եմ, ապա քննադատում եմ իմ արվեստով, և ոչ թե մյուսների նման ֆեյսբուքերում և այլ անհասկանալի ամբիոններում, մարդկանց վիրավորում եւ ճառեր ասում:
Այսօրվանից՝ հունվարի 7-ից, ուժի մեջ մտան Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում Ազգային ժողովի կողմից կատարված փոփոխությունները:
Դեկտեմբերի 25-ին նախաքննության նկատմամբ վերահսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ, Արայիկ Պետրոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշումը չեղյալ էր համարվել` գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությանը առնչություն ունենալու հիմքերի չհաստատվելու հիմնավորմամբ:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ի ժամը 15.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Հունվարի 7-ին, ժամը 10.43-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կարմրաքար գյուղում այրվում է տան տանիք:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` 2014 թվականի հունվարի 3-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 25-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ս. Խանգալդովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012թ. նոյեմբերի 24-ին նա ամուսնացել և մինչև 2013թ. հոկտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում սեռական հարաբերություն է ունեցել ակնհայտ 16 տարին չլրացած Արարատի մարզի Երասխ գյուղի բնակչուհի Թ. Ա.-ի հետ:
Քրեական աշխարհում ամենամեծ լարվածությունը մինչ այսօր պահպանվում է Ռուսաստանում, որը գալիս հասնում է Հայաստան: Հայաստանում նույնպես բավականին մեծ իրադարձություններ են կատարվում ոչ միայն քրեական, այլ նաև տնտեսական, քաղաքական կյանքում:
Արմեն Էլբակյանն ասել է, որ ինքը չի կարդացել Facebook-ում իրենց հասցեին հնչեցված քննադատությունը, քանի որ այդ գրառումներն իրեն չեն հետաքրքրում:
Շիրակի մարզում, Մարալիկ քաղաքից 2-3 կմ հեռավորությամբ, թիթեղյա մի կառույցում, միայնակ մայրը իր երկու անչափահաս երեխաների հետ, առանց լույսի և ջեռուցման , սոցիալական ծանր պայմաններում է բնակվում:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացմամբ՝ Սելիմի լեռնանցքում և Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում առկա է մերկասառույց: