
Սարերում անօթևան ընտանիքը ապրում է առանց լույսի և ջերմության (տեսանյութ)

«Շիրակ կենտրոնը» ահազանգ է ստացել, որ Շիրակի մարզում, Մարալիկ քաղաքից 2-3 կմ հեռավորությամբ, թիթեղյա մի կառույցում, միայնակ մայրը իր երկու անչափահաս երեխաների հետ, առանց լույսի և ջեռուցման , սոցիալական ծանր պայմաններում է բնակվում: Կայքի աշխատակիցները ահազանգի հաջորդ իսկ օրը վառելափայտով, սնունդով և հագուստով բարձաց մեքենաներով, մեկնեցինք նրանց տեսության: