
Արմեն Էլբակյանը՝ Սերժ Սարգսյանի ու Գարեգին Բ-ի գլխավերևում ամպհովանի պահելու մասին. Newsbook.am

Newsbook.am-ը գրում է. «Նախագահականի կայքում զետեղված հաղորդագրությունն այն մասին, որ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ մատուցված պատարագին, պարունակում է նաև լուսանկարներ, որտեղ պատկերված է, թե ինչպես են դերասաններ Տիգրան Ներսիսյանը և Արմեն Էլբակյանը հովանոց պահում Սերժ Սարգսյանի և կաթողիկոսի գլխավերևում: Լուսանկարները բուռն քննարկումների պատճառ են դարձել Facebook սոցիալական ցանցերում»:
Կայքի հետ զրույցում Արմեն Էլբակյանն ասել է, որ ինքը չի կարդացել Facebook-ում իրենց հասցեին հնչեցված քննադատությունը, քանի որ այդ գրառումներն իրեն չեն հետաքրքրում: Հարցին՝ արդյո՞ք ամպհովանին Սարգսյանի և կաթողիկոսի գլխավերևում պահելը Էլբակյանի ցանկությունն է եղել, թե՞ իրեն նախօրոք առաջարկել են անել դա, Էլբակյանը պատասխանել է, որ իրեն առաջարկել են, ինքն էլ համաձայնել է, այլ մեկնաբանություններով էլ հանդես գալ չի ցանկանում:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: