Բաժիններ՝

Խստացվում է ջրօգտագործման կանոնների խախտման համար սահմանված վարչական պատասխանտվությունը

Այսօրվանից՝ հունվարի 7-ից, ուժի մեջ մտան Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում Ազգային ժողովի կողմից կատարված փոփոխությունները:

Ըստ այդմ՝ խստացվում է առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործում իրականացնելու կամ ջրօգտագործման թույլտվության պահանջները չկատարելու, ջրառի, ջրամատակարարման և ջրօգտագործման կանոնները խախտելու, ինչպես նաև ջրային ռեսուրսների պահպանության կանոնները խախտելու, ջրերի վրա ազդող ինքնակամ աշխատանքներ կատարելու համար սահմանված վարչական պատասխանատվությունը:

Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Մասնավորապես, առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործում իրականացնելն այսուհետ քաղաքացիների նկատմամբ կառաջացնի տուգանքի նշանակում` 150 հազար դրամի չափով՝ նախկինում գործող 80 հազար դրամի փոխարեն, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 300 հազար դրամ՝ նախկին 150 հազար դրամի փոխարեն:   Ջրօգտագործման թույլտվության պահանջները չկատարելը քաղաքացիների նկատմամբ կառաջացնի տուգանքի նշանակում` 100 հազար դրամի չափով՝ նախկին 50 հազար դրամի փոխարեն, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 200 հազար դրամ՝ նախկին 100 հազար դրամի փոխարեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս