Բաժիններ՝

Պռոշյանի գյուղապետի սպանության մեջ կասկածվող Արայիկ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցված չէ

Պռոշյան համայնքի նախկին ղեկավար Հրաչ Մուրադյանի սպանության գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանի փաստաբան Նորայր Նորիկյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումն առայժմ դադարեցված չէ:

Հիշեցնենք,դեկտեմբերի 25-ին նախաքննության նկատմամբ վերահսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ, Արայիկ Պետրոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշումը չեղյալ էր համարվել` գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությանը առնչություն ունենալու հիմքերի չհաստատվելու հիմնավորմամբ:   Սակայն, ինչպես նշեց փաստաբանը, Արայիկ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումն առայժմ չի դադարեցվել, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ:

Մանրամասները այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031