Բաժիններ՝

Արմեն Էլբակյան. Պետք է հարգել այն իշխանություններին, որոնց Աստված թույլ է տվել, որ դու ունենաս և պատվես. ԳԱԼԱ

Լուսանկարները, թե ինչպես են դերասաններ Արմեն Էլբակյանն ու Տիգրան Ներսիսյանը Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցված պատարագին ամպհովանի պահել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավերևում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, համացանցում տարաբնույթ քննարկումների առիթ է դարձել:  ԳԱԼԱ-ի հետ զրույցում Արմեն Էլբակյանն ասել է.

«Ինչքան հիմար կա, տարբեր տեսակի կարծիքներ է հայտնում, մարդկանց վիրավորում, աղանդավոր անվանում: Մենք այս աշխարհ չենք եկել իրար վիրավորելու, մենք եկել ենք այս աշխարհ էս աշխարհը ավելի լավը դարձնելու համար, ոչ թե մարդ վիրավորելու: Մենք կարող ենք հազարավոր անհամաձայնություններ ունենալ տարբեր տեսակի երեւույթների հանդեպ, բայց մարդ վիրավորելու իրավունք չունենք: Այնպես են անում, որ վերջնականապես հիասթափվենք, իրար մեջ հավաքված թույները, թարախները թափում են մարդկանց գլխին առանց հասկանալու, որ եթե Աստված թույլ է տվել, որ մենք այսպիսի աշխարհ ունենք, ուրեմն այսպիսի աշխարհում էլ պետք է ապրենք: Ես Աստծուն հավատացող մարդ եմ եւ պատվում եմ մեր իշխանություններին, որովհետեւ Աստված այդպես է պատվիրել: Պետք է հարգել այն իշխանություններին, որոնց Աստված թույլ է տվել, որ դու ունենաս եւ պատվես»:

Արմեն Էլբակյանը նշել է նաև, որ ինքը երբեք ընդդիմություն չի եղել և չի քննադատել իշխանություններին. «Ես երբեք էլ ոչ մեկին քննադատողների շարքում չեմ եղել, ես ընդդիմություն չեմ եղել, ես ունեմ իմ կարծիքը այս աշխարհի և երևույթների մասին, և դա չի նշանակում, որ եթե ես որևէ բան քննադատում եմ, ես չգիտեմ, չեմ կարող ապրել այնպես, ինչպես ուզում եմ, եթե ես ինչ-որ բան քննադատում եմ, ապա քննադատում եմ իմ արվեստով, եւ ոչ թե մյուսների նման ֆեյսբուքերում և այլ անհասկանալի ամբիոններում, մարդկանց վիրավորում և ճառեր ասում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս