
ՃՈ աշխատակիցները կանխել են քաղաքացու հերթական ինքնասպանության փորձը. shamshyan.com

Այսօր` հունվարի 7-ին, ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողներ Լևոն Բադալյանն ու Արամ Դադոյանը Երևանում կանխել են 53-ամյա տղամարդու ինքնասպանության փորձը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 15:10-ի սահմաններում Լ. Բադալյանն ու Ա. Դադոյանը, Հաղթանակ կամրջի վրա նկատում են, որ մի քաղաքացի անցել է կամրջի վտանգավոր հատվածը ու սպառնում իրեն ցած նետել: ՃՈ աշխատակիցները մոտեցել են նրան ու մոտ 15 րոպե բանակցություններ են վարել է նրա հետ, որպեսզի այդ քայլին չդիմի:
Կայքի տեղեկություններով՝ այդ քաղաքացին նախկինում մի քանի անգամ ինքնասպանության փորձ կատարած, Գեղարքունիքի մարզի բնակիչ 43-ամյա Գրիգոր Շագոյանն է:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: