Բաժիններ՝

Գիտնականները հաշվարկել են, թե որքան է հարկավոր եվրոպացիներին` երջանիկ լինելու համար

Մինեսոտայի համալսարանի տնտեսագետները հաշվարկել են, թե որքան է հարկավոր եվրոպացիներին` իրենց երջանիկ զգալու համար: Նշվում է, որ նրանց տարեկան օպտիմալ եկամուտը պետք է կազմի 36  հազար դոլար: Սրանից շատ գումարը, ըստ գիտնականների, ավելի շատ հոգս է պատճառելու,  քան հաճույք:

Իրենց վերլուծությունների համար գիտնականներն օգտագործել են հետազոտական «World Values Survey» գլոբալ նախագծի տվյալները: Նրանք Եվրոպայի քարտեզը բաժանել են 171 հատվածի` դրանցից յուրաքանչյուրի համար գնահատելով մարդկանց միջին եկամուտը եւ իրենց վիճակից բավարարվածության  միջին մակարդակը:

Ինչպես եւ սպասվում էր, անցկացված վերլուծությունը ցույց է տվել, որ Եվրոպայի աղքատ երկրներում իրենց վիճակից մարդկանց բավարարվածության մակարդակն աճում է եկամուտների աճի հետ, իսկ ահա հարուստ երկրներում  այն իր գագաթնակետին է հասնում 36 հազար դոլար եկամուտի դեպքում, իսկ հետո աստիճանաբար սկսում է նվազել:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս