
Պայթյուն` Հոռոմ գյուղում. տուժողը հիվանդանոցում մահացել է

Հունվարի 7-ին, ժամը 17.14-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Հոռոմ գյուղում տեղի է ունեցել պայթյուն, ինչից տարբեր աստիճանի այրվածքներով և մարմնական վնասվածքներով Արթիկի, այնուհետև Գյումրու ԲԿ է հոսպիտալացվել Վ. Յ.-ը (ծնվ.1934թ.):
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Հոռոմ գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի նախասրահում տեղի է ունեցել ինքնաշեն ջեռուցման կաթսայի պայթյուն, ինչից փլուզվել է ննջասենյակի և նախասրահի միջնապատը՝ 12 քմ, տան պատերին առաջացել են ճաքեր, կոտրվել են երկուական դուռ և պատուհան:
Բժիշկները Վ.Յուզբաշյանի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Ժամը 19.40-ին տեղեկություն է ստացվել, որ Վ.Յ.-ը Գյումրու ԲԿ-ում մահացել է: