Բաժիններ՝

Օդային ճանապարհով՝ ներգա՞ղթ

2013 թվականի ընթացքում «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանից մեկնել է 866 081 մարդ, ժամանել 892 168 մարդ։ Այս մասին հաղորդում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պաշտոնական կայքը։

Փաստորեն, ստացվում է, որ 2013 թվականի ընթացքում օդային ճանապարհով ոչ թե արտագաղթ է եղել, այլ ներգաղթ։ Ժամանողների թիվը 26 087-ով գերազանցում է Հայաստանից մեկնածների թվին։

Մասնավորապես, 2013 թվականի ընթացքում «Զվարթնոց» օդանավակայանով մեկնել է 830 005 մարդ, ժամանել՝ 861 710 մարդ: Իսկ «Շիրակ» օդանավակայանով մեկնել է 36 076, ժամանել՝ 30 458 մարդ:

Նույն աղբյուրի համաձայն՝ 2013 թվականի ընթացքում «Զվարթնոց» օդանավակայանով առաքվել է 6 109 տոննա բեռ, ներմուծվել՝ 4 252 տոննա: «Շիրակ» օդանավակայանով ներմուծվել է 4 տոննա բեռ, իսկ արտահանում չի եղել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս