Շանթ Հարությունյանը հյուծված էր և հաստատակամ. Փաշինյանը այցելել է նրան
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը ասում է՝ ցանկացած անձ, այդ թվում Շանթ Հարությունյանը պիտի պատասխանատվության ենթարկվի իր արարքների համար, եթե դատարանը սահմանված կարգով կհաստատի նրա մեղավորությունը:
Իսկ ինչու՞ դատախազը միտքը այսպես չի ձեւակերպում՝ ցանկացած կալանավորված անձ, այդ թվում Շանթ Հարությունյանը, պիտի ազատ արձակվի, եթե դատարանում սահմանված կարգով նրա մեղավորությունը չհաստատվի:
Այսպես ասաց «ցանկացած անձերի» հետ կապված գործերում դատախազը հղում է անում խամաճիկային դատարանի վրա, իսկ օրինակ Սյունիքի նախկին մարզպետի հետ կապված գործը կարճում է անձամբ, դատարաններին փայ չթողնելով:
Այս ֆոնին հարկ եմ համարում ընդգծել՝ Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների նկատմամբ կիրառվող տեսակցությունների եւ նամակագրության արգելքը համարում եմ քաղաքական հաշվեհարդար:
Երեկ այցելել եմ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Շանթին տեսել եմ, բայց նրա հետ շփվելու հնարավորություն ինձ չի տրվել: Շանթ Հարությունյանը հյուծված էր եւ հաստատակամ»: