Բաժիններ՝

Ֆրունզիկ Մկրտչյանի` Սոչիում բնակվող ազգականն իր դստերն Օլիմպիադա է կոչել

Մեծանուն դերասան Ֆրունզիկ Մկրտչյանի ազգականը` Սոչիում բնակվող 29-ամյա կինոպրոդյուսեր Ալեքսանդր Մկրտչյանն իր նորածին դստերն անվանել է Օլիմպիադա` ի պատիվ առաջիկայում Սոչիում մեկնարկելիք Օլիմպիական խաղերի: Այս մասին տեղեկացնում է  «Կոմսոմոլսկայա պրավդան»:

«Երազում ենք, որ մեր Օլիմպիան, մենք նրան այդպես ենք անվանում, մարզուհի եւ, իհարկե, օլիմպիական չեմպիոնուհի դառնա»,-ասել են ծնողները ` Ալեքսանդրը եւ նրա կինը` 26-ամյա Սերաֆիման:

Ըստ պարբերականի` ծնողները բավականին երկար են ընտրել փոքրիկի անունը: Սկզբում որոշել են Սոֆյա անվանել, սակայն հետո Ալեքսանդրը որոշել է` Օիմպիադա: «Իհարկե, մենք նրան կոչել ենք ի պատիվ օլիմպիական խաղերի, չէ որ դա խոշոր իրադարձություն է մեր ողջ երկրի եւ, մասնավորապես, մեր ընտանիքի համար: Բոլորս այսպես կամ այնպես օլիմպիական միջավայրում ենք ապրում: Օրինակ, ամուսինս մասնակցել է «Սպորտում միայն աղջիկներ» ֆիլմի նկարահանումներին»,-ասել է Սերաֆիման:

Պարբերականը գրում է, որ Օլիմպիադան բավականին հազվադեպ անուն է եւ հիշեցնում է, որ, օրինակ, թեթեւատլետ Օլիմպիադա Իվանովային անունը նրան պարտավորեցրել է ճակատագիրն ընդմիշտ կապել սպորտի հետ: 2004թ. օլիմպիական խաղերում նա արծաթե մեդալ էր նվաճել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս