«Եկել ասում են՝ տղաներդ ո՞ւր են, ասում եմ՝ դաշտում են, տղաներս ոչ մի բան չեն արել։ Ասում եմ՝ ես կարող եմ գալ ոստիկանություն, տեսնեմ՝ ինչ է եղել, ինձ ասում են՝ չէ, կնոջդ պետք է տանենք, կինս էլ ասաց՝ չի գնալու, բայց ի՞նչ իրավունքով իմ կնոջը պետք է վերցնեն, տանեն։ Երեկ նորից մի քանի կնոջ են մեր գյուղից տարել բաժին, մտնում են տուն ու ասում՝ պիտի կնանիքին տանենք։ Մտել տուն են խուզարկում, հարսները, երեխեքը տանը քնած են, ի՞նչ իրավունքով են տուն մտնում»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Վերջին շրջանում Հայաստանում արձանագրվում է մի մտահոգիչ միտում. իշխանություններն սկսել են ուղղակի կամ անուղղակի ճնշում գործադրել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ մասնավորապես Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի վրա՝ նպատակ ունենալով հասնել նրա հրաժարականին։
Դեպքի փաստով Կենտոն և Նորք Մարաշ քննչական բաժնում «սեքսուալ բնույթի բռնի գործողոթյուն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Աշտարակ քաղաքում առևտրականները դժգոհ են իշխանությունների վարած հարկային քաղաքականությունից, օրեցօր տեղի ունեցող թանկացումներից, օրը մի քանի հազար դրամի միրգ-բանջարեղեն են վաճառում, այն էլ տալիս են հարկային մարմնին։
Շառլ Ազնավուրի թոռը բացում է լեգենդար պապի արձանը
Առաջինը, որ մտածեցի՝ Շառլ Ազնավուրի արձանը չպիտի ունենա պատվանդան. Դավիթ Մինասյան
Հայրս սիրահարված էր Հայաստանին. նա խրախուսեց, որ ես իմ ընտանիքով այստեղ ապրեմ. Նիկոլա Ազնավուր
#ՀԻՄԱ. ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ԱՐՁԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ՝ ԱԶՆԱՎՈՒՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ. #ՈՒՂԻՂ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական և վարութային, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ս.Ա.-ն, Հ.Ն.-ն և Ա.Ա.-ն 1998 թվականի դեկտեմբերի 10-ին, շահադիտական դրդումներով, Ս.Ա.-ի կազմակերպմամբ և համակատարմամբ, իրականացրել են ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը, ինչպես նաև ապօրինի կերպով ձեռք են բերել և պահել հրազեն։
Վթարի հետևանքով, ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 35-ամյա Նարինե Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.96 դրամ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և հեծանվորդի ինքնությունը:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Այսօր՝ հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 21:50-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխել մի երեխա, ում բժիշկները միանգամից առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել վիրահատարան։
Հուլիսի 17-ին Հաագայում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի (ICMP) գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից։
Մի հասարակ ծառ էր, սակայն անունը հայտնի չէ, դրա պտուղն այնքան զորություն ուներ, որ ժամանակ առ ժամանակ նրանից ուտողը մահվան ենթակա չլինելով, Աստծո բարձր կամքի համաձայն, սահմանված ժամանակը լրանալուն պես, պետք է արքայությանը արժանի դառնար. այս պատճառով Ս. Գիրքը «կենաց ծառ» անվամբ է այն հիշատակում:
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) տվյալներ է հրապարակել 2024-ի ծնելիության վերաբերյալ։ Ըստ այդմ՝ 2024-ին Թուրքիայում լույս աշխարհ է եկել 937.555 երեխա։ Նշվում է, որ այդ ցուցանիշը նախորդ տարիների համեմատ զգալիորեն նվազել է։ Այլ կերպ ասած՝ ծնելիության գործակիցը 2024-ին կազմել է 1.48, ինչը զգալիորեն ցածր է բնակչության ինքնավերարտադրության համար անհրաժեշտ 2.1 շեմից։
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) հաղորդմամբ՝ օտարերկրյա քաղաքացիներ են ձերբակալվել։
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Մաքսային անցակետի պաշտոնական կայքում նշված է, որ ճանապարհը փակ է եղանակային պայմանների պատճառով, և որ այս պահին հերթում կա 2543 մեքենա։
Նախորդ տարի մարտ ամսին պարզ դարձավ, որ կառավարության որոշմամբ տեղեկատվության պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետությունն անկախ դարձնելու համար առաջարկվել էր ստեղծել «Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն» ՊՈԱԿ:
Այսօր կյանքից հեռացել է «Արցախի այաներ» համույթի անդամ, ԱՀ վաստակավոր արտիստ Անահիտ Հովսեփյանը: Հայտնում են Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն ՀԿ-ից։ Նրա ներկայությամբ Արցախի այայի կերպարը վեր էր ածվում կենդանի խորհրդանիշի՝ խոհեմության, մայրական ջերմության, կորովի ու ուժի։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 14-ին կատարված զննությամբ Դեմիրճյան փողոցում գտնվող տնակի կտուրում հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող 36 գրամից ավելի զանգված:
Բյուրեղավանում շան նկատմամբ դաժան վերաբերմունքի համար բերման ենթարկված անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Հուլիսի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «ՀԲԸՄ Ֆոկուս» ծրագրի մասնակիցներին՝ ուղեկցությամբ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանի։
Հուլիսի 17-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը իր 13-ամյա աղջիկը դուրս է եկել տնից և չի վերադարձել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։
Լեհաստանի սահմանապահ ծառայությունը հայտնել է, որ հուլիսի 15-ին, Եվրոպական սահմանապահ ծառայության աջակցությամբ, Լեհաստանից արտաքսվել է 40 մարդ՝ 27 Վրաստանի և 13 Մոլդովայի քաղաքացիներ։