Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի «Զբոսավարների և ուղեկցորդների որակավորման պահանջները և կարգը սահմանելու մասին» նոր նախագիծը

Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի «Զբոսավարների և ուղեկցորդների որակավորման պահանջները և կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը. հայտնում են ՀՀ Զբոսաշրջության կոմիտեից՝ նշելով, որ նախագիծն ընդունվել է մարտի 26-ին, ՀՀ Կառավարության նիստի ընթացքում:

Կոմիտեից նշում են, որ նախագծի ընդունումը կարևոր քայլ է զբոսաշրջության ոլորտի զարգացման և կանոնակարգման ուղղությամբ։ Այն նպատակ ունի ապահովել զբոսավարների և ուղեկցորդների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացում և մատուցվող ծառայությունների որակի բարձրացում՝ սահմանելով հստակ չափանիշներ, ինչպես նաև արդյունավետ վերապատրաստման և գնահատման մեխանիզմներ։Նախաձեռնությունը միտված է ստեղծել անվտանգ և կանխատեսելի աշխատանքային միջավայր զբոսավարների և ուղեկցորդների գործունեության համար՝ ապահովելով համապատասխան իրավական և կազմակերպչական հիմքեր։

Նախատեսվող վերապատրաստումները և որակավորման գործընթացը կնպաստեն նաև տեղեկատվական անվտանգության ապահովմանը, երաշխավորելով երկրի վերաբերյալ ստացվող տեղեկությունների ճշգրտությունն ու հուսալիությունը։Նշվում է, որ այսպիսի մոտեցումը նպաստում է Հայաստանի նկատմամբ դրական ընկալման ձևավորմանը՝ ներկայացնելով երկիրը որպես անվտանգ, գողտրիկ, վստահելի և բարձրորակ փորձառություններ առաջարկող զբոսաշրջային ուղղություն։

Արդյունքում, զբոսաշրջիկները կստանան առավել ամբողջական և դրական տպավորություն, ինչը ոչ միայն ամրապնդում է երկրի միջազգային հեղինակությունը, այլև խթանում նրանց կրկին Հայաստան այցելելու ցանկությունը։Զբոսաշրջության կոմիտեն իր երախտիքն է հայտնում բոլոր գործընկերներին, այդ թվում՝ զբոսավարների և ուղեկցորդների ներկայացուցչական գործառույթներ իրականացնող հասարակական միավորումների ներկայացուցիչներին նախագծի մշակման ընթացքում ցուցաբերած մասնագիտական աջակցության համար։

Միաժամանակ Կոմիտեն տեղեկացնում է, որ համագործակցությունը գործընկերների հետ շարունակական է լինելու։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031