Բաժիններ՝

Աննա Հակոբյանը Թոքմաջյանի մոտ հանդես է եկել բնորդուհու դերում

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանի ուղեկցությամբ, այսօր այցելել է ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանի արվեստանոց: Հանդիպումը տեղի է ունեցել վարպետի հրավերով՝ «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում։ Այդ մասին հայտնում են Իմ քայլը հիմնադրամից։

Այցի ընթացքում Լևոն Թոքմաջյանը հյուրերին է ներկայացրել իր վերջին ստեղծագործական աշխատանքները և անդրադարձել իր մասնագիտական հարուստ ուղուն՝ կիսվելով տարբեր տարիների ստեղծագործական գործունեության ուշագրավ դրվագներով:

Քանդակագործը դեռ որոշ ժամանակ առաջ պատկերել էր Աննա Հակոբյանին՝ հիմնվելով հեռակա տպավորությունների վրա, սակայն անմիջական շփման և անձամբ ճանաչելու արդյունքում ցանկություն է հայտնել ևս մեկ անգամ նրան վրձնել հենց արվեստանոցի ստեղծագործական միջավայրում: Այդ նպատակով տիկին Հակոբյանը հանդես է եկել բնորդուհու դերում:

Հանդիպման առանցքային թեմաներից է եղել նաև վերջին շրջանում Պարույր Սևակի քանդակի շուրջ ծավալված հանրային քննարկումներն ու հնչած քննադատությունները: Լևոն Թոքմաջյանը ներկայացրել է իր դիրքորոշումն ու մասնագիտական մոտեցումները տվյալ հարցի վերաբերյալ…»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031