Արդյոք կենսաթոշակը բավարա՞ր է եվրոպական երկրներում ապրուստի ծախսերը հոգալու համար. Moorepay HR

Euronews-ը հրապարակել է Moorepay HR ընկերության հետազոտությունը, որն ուսումնասիրել է, թե արդյոք պետական կենսաթոշակը բավարար է եվրոպական երկրներում ապրուստի ծախսերը հոգալու համար: Այս մասին գրում է aliq.ge-ն։

Պարզվում է, որ եվրոպական 39 երկրներից 20-ում կենսաթոշակը չի ծածկում անհրաժեշտ ծախսերը, իսկ Վրաստանն այս ցուցակի վերջին հորիզոնականում է. Վրաստանի ցուցանիշն ամենացածրն է եվրոպական երկրների շարքում: Այստեղ կենսաթոշակը կազմում է անհրաժեշտ նվազագույն ծախսերի միայն 22%-ը:

Հետազոտության մեջ հաշվի չի առնված բնակվարձը. խոսքը միայն սննդի, տրանսպորտի, կոմունալ վճարումների և ամենօրյա կարիքների մասին է:

Տվյալներն արտացոլում են մեկ անձի ապրուստի ծախսերն ու մեկ կենսաթոշակը 2025 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ: Moorepay-ը հավաքագրել է տվյալներ միջին կենսաթոշակների վերաբերյալ, իսկ ապրուստի ծախսերի մասին տեղեկությունը հիմնված է Numbeo-ի տվյալների վրա և ներկայացնում է ազգային միջին ցուցանիշը:

Ըստ հետազոտության՝ լավագույն վիճակը Լյուքսեմբուրգում է, որտեղ ամսական կենսաթոշակը կազմում է մոտ 2300 եվրո, ինչը 225%-ով գերազանցում է անհրաժեշտ ապրուստի ծախսերը:

Ներկայացված երկրների ցանկում նշված է, թե քանի տոկոսով է կենսաթոշակը գերազանցում նվազագույն ծախսերը.

• Լյուքսեմբուրգ – 225%

• Իտալիա – 210%

• Ֆինլանդիա – 208%

• Իսպանիա – 199%

• Դանիա – 189%

• Իսլանդիա – 179%

• Նորվեգիա – 178%

• Գերմանիա – 176%

• Բելգիա – 170%

• Ավստրիա – 165%

• Ֆրանսիա – 160%

• Նիդերլանդներ – 159%

• Շվեդիա – 158%

• Շվեյցարիա – 131%

• Իռլանդիա – 126%

• Մեծ Բրիտանիա (UK) – 120%

• Լեհաստան – 112%

• Չեխիա – 108%

• Հունաստան – 103%

Ծանր իրավիճակ է Արևելյան Եվրոպայում. տարբերությունը Հյուսիս-Արևմտյան Եվրոպայի համեմատ ակնհայտ է:

Այս երկրներում կենսաթոշակը նվազագույն ծախսերը հոգում է միայն մասնակիորեն.

• Սլովենիա – 95%

• Սլովակիա – 94%

• Էստոնիա – 91%

• Պորտուգալիա – 90%

• Չեռնոգորիա – 89%

• Լիտվա – 85%

• Խորվաթիա – 82%

• Հունգարիա – 81%

• Բուլղարիա – 78%

• Ռումինիա – 73%

• Սերբիա – 68%

• Լատվիա – 65%

• Թուրքիա – 64%

• Հյուսիսային Մակեդոնիա – 61%

• Կիպրոս – 58%

• Բոսնիա և Հերցեգովինա – 53%

• Մոլդովա – 42%

• Ուկրաինա – 29%

• Ալբանիա – 29%

• Վրաստան – 22%

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031