Բաժիններ՝

Հրշեջ-փրկարարները մարել են Ծաղկալանջի տներից մեկում բռնկված հրդեհը

Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն մարտի 26-ին ժամը 00։31-ին ահազանգ է ստացվել, որ Ծաղկալանջ բնակավայրում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 3-րդ փողոցի տներից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։10, մարվել՝ 02։50-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը և բաղդադե ծածկը՝ մասամբ, 2 սենյակները՝ գույքով:

Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տան մնացած հատվածներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031