Բաժիններ՝

Գյուղացին այսօր ունի մեկ հիմնական պահանջ՝ աշխատելու և արժանապատիվ ապրելու պայմաններ. Գագիկ Ծառուկյան

Արմավիրի մարզ կատարած այցի ընթացքում Գագիկ Ծառուկյանը եղել է մի շարք համայնքներում՝ լսելու մարդկանց խնդիրներն ու առաջարկները։

«Գյուղացին այսօր ունի մեկ հիմնական պահանջ՝ աշխատելու և արժանապատիվ ապրելու պայմաններ։ Մարդիկ ուզում են մնալ իրենց հողում, բայց բախվում են լուրջ խնդիրների՝ ոռոգման ջրի հարց, բերքի իրացման դժվարություններ և վարկային ծանր բեռ։ Սրանք համակարգային խնդիրներ են, որոնք պահանջում են հստակ լուծումներ։ Մեր նպատակը պարզ է՝ ստեղծել պայմաններ, որ մարդիկ ապրեն, աշխատեն ու զարգանան իրենց հայրենիքում։

Մեր սահմանների ամրությունը սկսվում է գյուղացուց, և նրանց խնդիրներն ու հոգսերը պետք է լինեն յուրաքանչյուրիս ուշադրության կենտրոնում»,- նշել է Ծառուկյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031