Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը ավելի ու ավելի հաճախ նկրագրում «ապոկալիպսիս»՝ իր իշխանություն չլինելու պարագայում. Հակոբ Բադալյան

«Ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը ավելի ու ավելի հաճախ նկրագրում «ապոկալիպսիս»՝ իր իշխանություն չլինելու պարագայում,- Թելեգրամի իր ալիքում գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը և մանրամասնում,- Մի կողմից թվում է, որ նա չունի իշխանություն լինելու այլ տարբերակ, քան այդօրինակ շանտաժը հանրության նկատմամբ: Ու բնականաբար սա միանգամայն ռացիոնալ եզրահանգում է:

Բայց, վերստին շոշափեմ այս թեման. իսկ արդյո՞ք վստահ եք, որ իռացիոնալ է մտածելը, որ Նիկոլ Փաշինյանը պարզապես պատրաստվում է իշխանություն չլինելուն:

Այստեղ ես ուզում եմ հիշեցնել մի բան, որի մասին խոսել եմ պարբերաբար: Երբ ակտիվ քննարկվում էր հարցը, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանը գնալու է վարչապետության, թե ոչ, ես մեդիա-փորձագիտական, վերլուծական, մեկնաբանական դաշտում թերեւս միակն է, որի շարունակաբար արտահայտում էի կասկած՝ թե Սերժ Սարգսյանը գնալու է վարչապետության: Համենայն դեպս բացատրում էի, որ դա հղի է լուրջ ռիսկերով, այդ թվում իր համար, եւ առնվազն համոզված եմ, որ նա ինքը չունի վարչապետության գնալու ցանկություն:

Հենց դրա մասին էր նաեւ Սահմանադրության փոփոխությունը, որով առաջ քաշված նոր մոդելը Սերժ Սարգսյանին տալիս էր կուսակցության նախագահի պաշտոնի միջոցով դե ֆակտո կառավարում իրականացնելու հնարավորություն, մոտավորապես այնպես, ինչպես այսօր անում է Բիձինա Իվանիշվիլին:

Եվ այստեղ խնդրում եմ առավել ուշադիր: 2018 թվականի հունվար-փետրվարին, երբ Սերժ Սարգսյանը դեռ չէր ազդարարել վարչապետության գնալու որոշման մասին, Կենտրոն ՀԸ «Հայկական ուրբաթ» հաղորդաշարի ընթացքում պատասխանելով մասնակիցներին ուղղված հարցին՝ գնալու՞ է Սարգսյանը վարչապետության, թե ոչ, ասել եմ հետեւյալը. ես չգիտեմ, նա ի վերջո կկայացնի վարչապետության գնալու որոշում, թե ոչ, բայց ես տեսնում եմ այդպիսի որոշում կայացնելու դեպքում Հայաստանի շուրջ ռիսկերի բավականին ուժգնացումը, եզրակացնելով, որ վարչապետի պաշտոննին գնալու դեպքում անգամ Սերժ Սարգսյանը կարճ ժամմանակ անց կթողնի այդ պաշտոնը:

Կրկնեմ, սա ես ասել եմ 2018-ի հունվար-փետրվարին, ստույգ ամսաթիվը չեմ հիշում, բայց, երբ Սերժ Սարգսյանը դեռ չէր հայտարարել որոշման մասին: Ես իհարկե ամենեւին նկատի չունեի, որ Սարգսյանը պաշտոնը կթողնի հենց այն ձեւով, ինչ եղավ 2018-ի ապրիլին, բայց ես ոչ թե մարգարեանում էի՝ չունեմ այդպիսի անմիտ հավակնություն, այլ գնահատում իրավիճակն իր քաղաքական տրամաբանությամբ:

Ահա այդ իմաստով է նաեւ, որ այսօր ես ոչ միայն չեմ բացառում, այլ նաեւ միանգամայն հավանական եմ համարում, որ Փաշինյանն ինքը ավելի շատ փնտրում է ոչ թե իշխանության մնալու, այլ հեռանալու ուղիներ: Իսկ իշխանությունից հեռանալը՝ այն էլ այնպիսի բեռով իշխանությունից, ինչպիսին Փաշինյանինն է, ոչ միայն իշխանության մնալուց հեշտ չէ, այլ գուցե շատ ավելի բարդ:

Ըստ այդմ, օրինակ, ինքս եթե լինեի Փաշինյանի թիմակիցների տեղը, առանձնապես չէի տրվի «ոգեւորող», կամ իրենց առաջնորդի ներկայիս ոճին բնորոշ խոսքով՝ «շախ տվող» վարքագծին: Դա կարող է լինել խաբուսիկ, շատ խաբուսիկ: Ի վերջո Փաշինյանի խոստովանահայրը չեք որեւէ մեկդ, որ նա ձեր առաջ բացի միտքն ու հոգին:

Այս խոսակցությունը շարունակելի է…»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031