Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպից հետո 2 անձ բերման է ենթարկվել
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ խորհրդարանի հարևանությամբ տեղի ունեցած միջադեպից հետո Դեմիրճյան փողոցից երկու անձ ներկայացվել է համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին. փոխանցել են ՆԳՆ-ից:
Թե ինչ հիմքով են քաղաքացիները բերման ենթարկվել, պարզ չէ: Ոստիկանությունն այս պահին հրաժարվում է այլ մեկնաբանություն տալ:
Անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը «Ազատությանը» փոխանցել է, որ բերման են ենթարկվել ակտիվիստ Միքայել Մարգարյանը և Արսեն Վարդանյանը, ով «Համահայկական ճակատ» կուսակցության անդամ է:
ԱԺ նախագահի մասնկացությամբ փոխադարձ հայհոյանքներով միջադեպը տեղի է ունեցել Դեմիճյան փողոցում:
Անհետ կորած զինծառայողների հարազատները արդեն մի քանի օր է՝ հավաքվում են խորհրդարանի շենքի առջև՝ պահանջելով ԱԺ-ից հրապարակել 44-օրյա պատերազմի զեկույցը:



