Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Կասկածյալ Դ. Թամրազյանը նշել էր, որ ինքը աշխատանքի վայրից վերցրել է երկսայր դանակ, որը նախատեսված է մսի ֆիլե կտրելու համար: Նա նշել է, որ դանակը դրել է իր գրպանը, զանգել իր ընկերուհի Միլենա Միրիջանյանին և առաջարկել գնալ գինի խմելու, խնդրել է տաքսիով գալ իր ետևից: «Արդեն իմ մեջ պլանավորել էի, որ Միլենայի հետ հանդիպումն իմ ալիբին կլիներ՝ կատարվածը թաքցնելու համար»,- ասել էր Դ. Թամրազյանը:
Կառավարությունն իր այսօրվա նիստում ընդունել է երկրի ավելի քան հինգ տասնյակ գյուղական համայնքների ղեկավարների և ավագանու անդամների 2014թ. մարտի 9-ի հերթական ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու որոշում:
Այս տարվա համար նախագահականը պատրաստվում է 511 հատ խոհանոցային դանակ գնել` հատը 2000 դրամով, ընդհանուր՝ 1 մլն 22 հազար դրամի, եւ եւս 10 հատ խոհանոցային դանակ, հատը՝ 2300 դրամով՝ ընդհանուր 23 հազար դրամ արժողությամբ:
Պատասխանելով 168.am-ի հարցին, թե որտե՞ղ է կռվել Սամվել Ալեքսանյանը, որ դրա համար նրան արժանացրել են ԵԿՄ անդամ դառնալու պատվին, Գալուստ Սահակյանը զարմացավ. «Ո՞վ է ասում կռված տղա է, ես նման արտահայտություն չեմ լսել, բայց որ պատերազմի ժամանակ մեծ ներդրում է ունեցել, դրա մասին տեղյակ եմ»:
Վերջինս, նույն աղբյուրի համաձայն, քաղաքում գող Սուրո մականունով հայտնի անձնավորության շնապահն է: Հիվանդանոց տեղափոխվելուց հետո տուժողը հայտարարել է, որ դա ինքնավնասում է եղել:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հատուկ ուշադրություն է դարձնում Հայաստանի Հանրապետությունում գործող փակ և կիսափակ հաստատություններում, այդ թվում նյարդահոգեբուժական բուժհաստատություններում, մահացության դեպքերին:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը` հայաստանյան ներկայացուցիչ Դեյվիդ Դոլի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էին նաեւ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը եւ Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:
Օդի ջերմաստիճանը 21-ին կբարձրանա 1-2, 23-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 7-9 աստիճանով:
ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի մոտ փետրվարի 19-ին հրավիրվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են պետական գույքի կառավարման վերաբերյալ ԼՂՀ նախագահի տված հանձնարարականների կատարման հետ կապված հարցեր:
Օրենքը բոլորի համար է, այնինչ մեկին խախտելու համար դատում են, իսկ մյուսին` խրախուսումգ Ահա այդպես է խախտվում օրենքը ՀՀ-ում։ Ես, ըստ օրենքի պահանջի, կրում եմ պատիժ և իմ վարքով-աշխատանքով և կարգապահությամբ բազմիցս ապացուցել եմ, որ ենթակա եմ վաղաժամկետ պայմանական ազատման՝ ըստ օրենքի պահանջի, սակայն, հաշվի չառնելով ոչ մի հանգամանք, ինձ արդեն երկու անգամ մերժել են։
Փետրվարի 19-ին, ժամը 16.50-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Հր. Քոչարի փողոցի մոտ տաքսի ավտոմեքենայի վարորդը ձողով հարվածել է 1975 թ. ծնված Տիգրան Հ.-ի գլխին:
Փետրվարի 20-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, բանակային զորամիավորումների և ԶՈւ զորամասերի հրամանատարներ, ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների պետերը, զինվորական իրավապահ մարմինների ներկայացուցիչներ:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2014 թ. փետրվարի 21-ից Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի և Գ. Նժդեհի փողոցի խաչմերուկում գործելու է երթևեկության կազմակերպման նոր կարգ:
Կոչ ենք անում ձեզ լինել ձեր աշխատակիցների կողքին, և չծառայել որպես գործիք ՀՀ կառավարության ձեռքին և չնպաստել այս պետական թալանին: Ձեզ մոտ պահված գումարները փոխանցեք ձեր աշխատակիցներին և դրանով իսկ զերծ կմնաք դրմական միջոցները ձեր հաշիվներում պահելով աշխատակիցներին անդառնալի վնասներ պատճառելուց՝ կորցրած եկամուտների տեսքով, որի դեպքում կարող են սկսվել դատական քաշքշուկներ:
Ըստ նախաքննության, Սաֆարյանի սպանությունը պատվիրել և կազմակերպել է Իսրայել Սարգսյանը, ով էլ հանցանքը թաքցնելու նպատակով սպանել է սպանությունը կատարած Մոսոյին ու դիակը թաքցրել կոյուղու դիտահորում:
«Չորրորդ ինքնիշխանություն» թերթն իր այսօրվա համարում գրել է. Եվրոպայի հայկական միությունների ֆորումի իրավաբանական հանձնախումբը երեկ հրապարակել է «Նաիրիտ» գործարանի վերաբերյալ կատարված ուսումնասիրությունների արդյունքները։
Այսօր ՄԱԿ-ի «Հիմնական փաստեր Միավորված ազգերի կազմակերպության մասին» հրատարակության շնորհանդեսի ժամանակ շատ ուսանողներ, գրադարանի այցելուներ և լրագրողներ համալրեցին իրենց գիտելիքները Միավորված ազգերի կազմակերպության մասին:
Փետրվարի 20-ին, ժամը 14.30-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 1 շենքի մուտքում:
Այսօր Երևանի պետական ճարտարագիտական համալսարանում «Դ!եմ եմ»՝ ընդդեմ կենսաթոշակների նոր օրենքի պարտադիր բաղադրիչի կիրառման շարժման ակցիայի ակտիվիստները հանդիպում էին կազմակերպել բուհի ուսանողների և դասախոսների հետ: Հանդիպումը նախատեսված էր իրականացնել համալսարանի բակում՝ ժամը 12:30-ին, երկար դասամիջոցի ժամանակ:
ժամը 22:30-ի սահմաններում Բաղրամյան և Երևանյան խճուղու խաչմերուկում գործող «Նավասարդ» խորտկարանում, որը ավելի շատ հայտնի է «կպածի օբյեկտ», մի խումբ անձանց միջև տեղ է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ հնչել են կրակոցներ:
Վլադիմիր Գասպարյանն առաջարկում է տրանսպորտային միջոցների վրա ստանդարտին չհամապատասխանող լուսային կամ ձայնային ազդանշաններ արձակելող սարքավորումներ (բացառությամբ հակաառևանգման ազդանշանային համակարգի և հավաքների կամ հանրային միջոցառումների դեպքում` բարձրախոսների) տեղադրելու կամ շարժման ընթացքում դրանք օգտագործելու համար սահմանել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 20-ապատիկի չափով՝ 20 հազար դրամ:
«Շիրակ հայրենակցական միավորում» հասարակական կազմակերպությունն իր մտահոգությունն է արտահայտում վերջին տարիներին Գյումրի քաղաքում տեղի ունեցած միջադեպերի, այդ առիթներով մամուլում և հասարակության մեջ տարածվող շահարկումների կապակցությամբ:
Փետրվարի 20-ին, ժամը 12.00-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Վազանցի 18 հասցեում` այգում:
«Ասում են՝ տեղ չունենք, տարեք Մուրացան։ Խի՞ Մուրացան տանեմ, եթե Արաբկիրում եմ ապրում, ես ինչո՞վ իմ երեխուն տանեմ։ Բժիշկն ասում է՝ վիճակը վատ է, պետք է թոքերը մաքրել, հազում, խեղդվում, բերանից փրփրաջուր է գալիս։ Հաց չի ուտում, նիհարել, չոփ է դարձել։ Անընդհատ ասում եմ՝ մի բան կլինի»:
Փետրվարի 20-ին, 12.36-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորումով Մուրացանի բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Երևանի Շիրազի փողոցի թիվ 30 շենքի բնակիչ՝ 2010 թ. ծնված Տ. Հ.-ը:
Ամենայն Հայոց Բանաստեղծի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, 2009 թվականից նշվում է որպես գիրք նվիրելու օր: Այս տարի այդ գեղեցիկ միջոցառմանը մասնակցեցին նաեւ ոստիկանները. հանրապետության մարզերի ու մայրաքաղաքի դպրոցների գրադարանները հարստացան նրանց նվիրած գրքերով: Ընդհանուր առմամբ՝ 12 հազար գիրք նվիրեցին, որից 2500-ը՝ ծերանոցին:
ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը փորձերը՝ տապալել փետրվարի 20-ին համալսարանի տարածքում «ԴԵՄ ԵՄ» թիմի կազմակերպած պարտադիր կուտակային կենսաթոշակների դեմ իրազեկման ակցիան, ձախողվեցին, եւ ակցիան կայացավ։ Այս մասին գրում է News.am-ը։
Ովքեր տուժել են Աշոտ Իսախանյանի հանցավոր գործողություններից կարող են դիմել ոստիկանության Գորիսի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 0284-2-27-07, 0284-2-27-73, 010-59-07-04, ինչպես և 1-02 հեռախոսահամարներով:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունքում հետաքննություն է սկսվել փետրվարի 19-ին Չարենցի փողոցի թիվ 1 հասցեում գործող «Ակապելլա» կարաոկե ակումբում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով: