
Վթար՝ Կապան-Գորիս ճանապարհին

Հոկտեմբերի 3-ին, ժամը 20.55-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Կապան-Գորիս հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆոլկսվագեն Պասատ» մակնիշի 78 TR 888 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից:
Հրշեջ-փրկարարներն ավտոճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել Ս. Հ.-ին պատկանող «Ֆոլկսվագեն Պասատ» մակնիշի 78 TR 888 պետհամարանիշով ավտոմեքենան:
Արտակարգ իրավիճակների նախարարություն