Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Դեկտեմբերի 3-ին, ժամը 12.10-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Ագաթանգեղոսի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա և «Հունդաի» մակնիշի թիվ 44 երթուղու ավտոբուսը: Ավտոբուսի 66-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեկտեմբերի 3-ին, ժամը 19.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 12 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 22-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 20.30-ին, ոստիկանություն է ներկայացել 20-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ ինքն է կատարել նշված վրաերթը` վարելով «Նիսան Ալտիմա» մակնիշի ավտոմեքենա: Վարորդը ևս բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Դեկտեմբերի 3-ին, ժամը 18.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաներ: «Մերսեդես-Բենց»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեկտեմբերի 3-ին, ժամը 21.00-ին, «Տոյոտա 4 Ռանեռ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տ. Պետրոսյան փողոցում գործող մանկական սրճարանի դիմաց վրաերթի է ենթարկել 57-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեկտեմբերի 3-ին, ժամը 10.30-ին, թիվ 1 երթուղու «ԳԱԶ-322132» մակնիշի միկրոավտոբուսի վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 8 հասցեի դիմաց կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 61-ամյա ուղևորուհին միկրոավտոբուսի սրահում վայր է ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Դեկտեմբերի 3-ին, ժամը 12.15-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մամիկոնյանց և Շիրվանզադեի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 82-ամյա կնոջ, ինչի հետևանքով նա ընկել է իր կողքով քայլող 81-ամյա կնոջ վրա: Վերջինս նույնպես վայր է ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Դեկտեմբերի 3-ին, ժամը 5.30-ին, Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 52/1 հասցեի մոտ իրար են բախվել «Ինֆինիտի» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեկտեմբերի 3-ին, ժամը 18.25-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Ավանի 7-րդ փողոցում վրաերթի է ենթարկել 34-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Դեկտեմբերի 3-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Հուշակերտ-Ղարաղալա ճանապարհի 3-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել: Վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Դեկտեմբերի 3-ին, ժամը 15.50-ին, Գյումրիի Խրիմյան Հայրիկի փողոցի թիվ 237/231 տնակի դիմաց «ՌԱՖ» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի: «ՌԱՖ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեկտեմբերի 3-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 204-րդ կմ-ին «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Լեքսուս RX 300» մակնիշի ավտոմեքենայի: «ՎԱԶ-21063»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դեկտեմբերի 3-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Մեղրիի բաժնում 57-ամյա կնոջից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 18.15-սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Մեղրիի Ադելյան և Զորավար Անդրանիկ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել իրեն, ինչի հետևանքով ձեռքը վնասվել է: Պարզել, որ կնոջը վրաերթի է ենթարկել «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, որը հրավիրվել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն