Բաժիններ՝

Խոշոր ավտովթար`Հայկավան գյուղում. կան տուժածներ

Դեկտեմբերի 4-ին, ժամը 16.45-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Հայկավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Հայկավան գյուղի սկզբնամասում բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի (վարորդ Ա. Ս., ծնվ. 1956 թ.) առանց պետհամրանիշի և «Տոյոտա» մակնիշի 12 DO 777 պետհամարանիշի (վարորդ Հ. Կ., ծնվ. 1991 թ.) ավտոմեքենաները:

Մինչ-հրշեջ փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորներ Ա. Դ.-ին (ծնվ. 1963 թ., ՌԴ Ռաստով քաղաքի բնակիչ) և Ֆ. Ս.-ին (ծնվ. 1965 թ.) դուրս են բերվել ավտոմեքենայից, ովքեր տեղափոխվել են Արմավիր քաղաքի ԲԿ:

Բժիշկները տուժած ուղևորների առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Ս.-ինը՝ ծանր:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և հոսանքազրկել ավտոմեքենաները:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն        

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս