
Ջուր չի լինելու

Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքների հետ կապված՝ ս.թ. դեկտեմբերի 5-ին ժամը 10.00-19.00 կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Թբիլիսյան խճուղու թիվ 1, 2, 4, 6, 8, 10 շենքերի, «Շամպայն գինիների» գործարանի, «Էլնոր» ՍՊԸ-ի, Թբիլիսյան խճուղու գազալցակայանի, Քանաքեռի 13-րդ փողոցի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: