
ՀՀ Շախմատի ակադեմիայում 6000 դրամ են հավաքում ջեռուցման համար. ԳԱԼԱ

ՀՀ Շախմատի ակադեմիայում կրթությունը դե յուրե անվճար է, սակայն դե ֆակտո ծնողները տարբեր առիթներով գումարներ են վճարում Շախմատի ակադեմիայում սովորելու համար: ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ 2014թ. դեկտեմբերի 1-ին ՀՀ Շախմատի ակադեմիայում հայտարարություն է փակցվել, ըստ որի ծնողները պետք է ձմռան ամիսների ջեռուցման համար վճարեն 6000 դրամ: Անվճար կրթության շրջանակներում պետությունը պետք է ապահովի կրթություն ստացողի՝ առանց որևէ վճարում կատարելու ուսուցումը, ինչը, սակայն, սույն դեպքում չի իրականացվում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: