«Կյանքի խոսքը» լուծարվում է. Ալեքսանդր Ամարյան. tert.am
«Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանն այսօր կայացած ասուլիսին հայտարարեց, որ ինքը դեռ վեց ամիս առաջ կանխատեսել էր, որ «Կյանքի խոսք» աղանդը լուծարվելու է, հաղորդում է tert.am-ը:
«Վերջին իրադարձությունները հոգևոր աշխարհում ենթադրում էին, որ «Կյանքի խոսքը» խաղից դուրս կգա, դա կանխատեսելի էր, ես դա վեց միս առաջ եմ ասել, և հիմա եկեղեցու անդամները պետք է որոշեն՝ գնում են կաթոլիկ եկեղեցի, թե լուծարվում են»,- ասաց նա՝ նշելով, որ այդ եկեղեցու անդամների մի մասը դուրս եկավ, մյուսները՝ շարունակում են աշխատել, սակայն եթե հավատում են, պետք գնան առաջնորդի ետևից, և այստեղ արդեն կերևա նրանց պատկերը:
Նշենք, որ «Կյանքի խոսք» աղանդի հիմնադիր և գլխավոր հովիվ Ուլֆ Էկմանը հրաժարվել է իր իսկ հիմնադրած ուղղությունից` վերադառնալով Կաթոլիկ եկեղեցի, ինչը ազդեցություն կունենա նաև Հայաստանում այդ եկեղեցու հետևորդների վրա: Իսկ թե ինչ կանի Հայաստանում նրանց ղեկավար Արթուր Սիմոնյանը, նա դժվարացավ պատասխանել:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: