
Թատրոնների դերասաններն ակցիա իրականացրին՝ ընդդեմ կուտակային կենսաթոշակային համակարգի (տեսանյութ, լուսանկարներ)
Երևանի մի քանի թատրոնների դերասաններ այսօր իրենց բողոքն արտահայտեցին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ: Նրանք Երևանի տարբեր մասերում անձրևանոցներով պար ներկայացրին՝ այդկերպ արտահայտելով իրենց բողոքը: Դերասաններևը նշեցին, որ êահմանդարական դատարանի որոշումից հետո պարզ կլինի՝ ինչ քայլերի կդիմեն իրենք, սակայն նշեցին, որ «պայքարելու են մինչև վերջ»: Դերասաններից մեկի խոսքով՝ թատրոնի ղեկավարությունը տեղյակ է կազմակերպված ակցիայի մասին:
Դերասան Մանվել Խաչատրյանը ակցիային մասնակցում էր պատռված անձրևանոցով, և նշում, որ մարդիկ պետք է ունենան իրենց սեփական կարծիքը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում