
Ջուր չի լինելու

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքների հետ կապված ս.թ. մարտի 18-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Արշակունյաց պողոտայի 1-39 կենտ և 18-34 զույգ համարների, Բրյուսովի, Լազոյի, Կաշեգործների, Սևանի փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Երևան Ջուր» ՓԲԸ