Քասախ գյուղի սկզբնամասում վարորդը վրաերթի է ենթարկել 2 երեխայի ու դիմել փախուստի. երեխաներից 1-ը տեղում մահացել է. shamshyan.com
shamshyan.com –ի փոխանցմամբ` մարտի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:30- 21:00-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քասախ գյուղի սկզբնամասում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի :
Օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ վրաերթի ենթարկվածներից տեղում մահացածը Կոտայիք մարզի Պռոշյան գյուղի բնակիչ 14-ամյա Վաղինակ Թադևոսյան էր , իսկ մյուս երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել շտապօգնության բրիգադները, սակայն երեխայի կյանքը փրկել չի հաջողվել:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: