Փորձել եք հանդիպել եւ մի քանի անգամ, ինչպես նշել եք, անհասկանալի հանդիպումներ են եղել ձեզ համար: Անհասկանալի, որովհետեւ բացի ժամանակ շահելուց՝ ուրիշ ոչինչ չի եղել: Չորս ամիս անց բարեհաճել եք գալ մեր մատաղ երեխաների շիրիմին 2 փունջ ծաղիկ դնել և խունկ ծխալ, որը դուք, շատ մեծ բան համարելով, հանրությանն եք ներկայացնում:
Դատարանում լարված իրավիճակ է. ամբաստանյալների հարազատները լացում, գոռում և վիրավորանքներ են տեղում տուժողների պաշտպանների հասցեին:
Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակում է 2012 թվականի հունիսի 17-ին «Հարսնաքարում» տեղի ունեցած դեպքի հետևանքով մահացած Վահե Ավետյանի գործով դատավճիռը: Մեղադրող կողմը պահանջել էր 6 ամբաստանյալներից յուրաքանչյուրին դատապարտել 13-ական տարվա ազատազրկման:
Ամուսինները մտել են իրենց համագյուղացու տուն, վերցրել նրա համակարգիչն ու փորձել այն դուրս հանել տնից: Իսկ երբ կինը փորձել է խոչընդոտել, նրան ծեծի են ենթարկել: Պարզվում է գյուղացի ամուսինների այս տարօրինակ արարքի պատճառ է հանդիսացել այն, որ այդ կնոջ ամուսինը Ղալեչյաններից խոճկորներ է գնել ու խոստացել որոշակի ժամկետում վճարել դրանց դիմաց:
Հարցին՝ արդյոք զիջումների գնալո՞ւ եք՝ տեսնելով հասարակության ճնշումը, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Մենք գտնում ենք, որ կան թերություններ և դրանք ուղղել կլինի, բայց դա չի լինի ճնշման ներքո, այլ կլինի քննարկումների ներքո: Եթե մենք հասկանանք, որ ինչ-որ տեղ կան բացթողումներ օրենքի մեջ, անպայման մենք կճնշենք, դա ճնշման հետ կապ չունի»:
Օղակաձև զբոսայգու Վարդանանց փ. 15/4 հասցեում գտնվող կիսակառույցի վերաբերյալ հանձնարարականը ժամկետ չունի:
Քվեարկությունից առաջ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով ԱԺ մեծամասնությանը, հայտարարեց. «Մեր գործընկերների կողմից ներկայացված օրինագիծը վերաբերում է չաշխատող մայրերին ևս, մինչև 2 տարեկան երեխաներին խնամքի համար գումար հատկացնելուն: Մեծ-մեծ խոսալով չէ, թե մենք սոցիալական ամբողջ փաթեթը հնարավորինս ողջ ծավալով ապահովում ենք: Սա հստակ առաջարկ է, եթե աշխատող մայրերը ստանում են մինչև երկու տարեկան երեխաների համար նախատեսված գումարը, ապա պարզ, սթափ տրամաբանությունը հուշում է, որ այն մայրերը, ովքեր աշխատող չեն, նրանք առավել ևս կարիք ունեն այդ նպաստի»:
Երկուշաբթի՝ մարտի 24-ին, ժամը 12:00- 14:00 կհոսանքազրկվեն Ալավերդու Սանահին-Սարահարթ թաղամասը, Սանահին և Ակներ գյուղական թաղամասերը, Հաղպատ ու Ծաղկաշատ գյուղերը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Ասորի Ուղղափառ Եկեղեցու Սուրբ Սինոդին, հոգևոր դասին և հավատացյալ ժողովրդին Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարք Նորին Սրբություն Իգնատիուս Զաքքա Ա-ի մահվան առիթով:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության կանոնները:
Սպիտակ տանը կարծում են, որ Ուկրաինա ներխուժումը կարող է ցանկացած պահի սկսվել: Հետախուզության տվյալներով՝ ռուսական զորքերը պատրաստվում են ներխուժման ու այն կարող է առաջիկա օրերին անկացած պատրվակով սկսվել, փոխանցում է CNN-ը:
«Մենք Իտալիայում գտնվող Ավիանո ռազմակայանից Ֆ-16 օդանավեր ենք փոխադրել Լեհաստան, Լեյքենհիթ բրիտանական ռազմակայանից էլ Ֆ-15-ներ ենք ուղարկել Բալթյան երկրներ, դուք գիտեք, որ մեր ռազմանավերն էլ որոշակի ակտիվացում են ցուցաբերում Սև ծովում։ Մենք քննարկում ենք նաև այլ միջոցներ, սակայն ես հիմա չեմ ցանկանում հանդես գալ հրապարակային մեկնաբանություններով»:
Կալանավոր Գ. Հ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության մարզային բաժնից ստացված և նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Մարտական առաջադրանք կատարելիս զոհված զինծառայող Արման Ղուկասյանի մահվան գործով ձերբակալված անձինք դեռևս չկան:
Վթարից հետո երկու մեքենաներն էլ հարվածել են էլեկտրասյանը: Վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Գյուղապետի խոսքերով՝ տարբեր տարիներին , սկսած 1995թվականից պետական բյուջեից փոխհատուցում է տրվել սողանքից վթարային դարձած 7 տան համար: Վերջին անգամ նման աջակցություն ցուցաբերվել է 2 տարի առաջ, այդ տան համար տրված գումարի չափը կազմել է 5 միլիոն դրամ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին` ժամը 09:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Ժամը 20:30-ի սահմաններում Opel Astra մակնիշի 35 TS 390 համարանիշի տաքսի ավտոմեքենայի վարորդը, ավտոմեքենան վարելու ընթացքում Հարավարևմտյան թաղամասի Բաբաջանյան փողոցի թիվ 18 շենքի դիմաց հանկարծամահ է եղել:
Նրան մեղադրանք է առաջադրվել անդամախեղելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելու համար:
Նոր Նորքի զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի կցագրման գծով տեսուչ, ավագ ենթասպա Տիգրան Սասունիկի Հովհաննիսյանը կալանավորվել է:
Երկու երիտասարդներ մեղադրվում էին անչափահաս աղջկա հետ դանակի գործադրմամբ սեռական հարաբերություն ունենալու մեջ: 26 և 29 տարեկան երիտասարդներին նախաքննության ընթացքում մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ Հաղարծին գյուղի այգում մեկն՝ «Ուազ», մյուսը՝ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայում իրենց համագյուղացի անչափահաս աղջկա կամքին հակառակ, դանակի միջոցով նրա նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով՝ սեռական հարաբերություն են ունեցել նրա հետ:
Երևանում մարտի 24-26-ին, 27-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է անձրև:
Խոստումները եղել են կեղծ, բայց դրա դիմաց պահանջել եւ վերցրել են 365.000 ՀՀ դրամ: Նրանց երկուսին էլ մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Վերջերս Եվրոպա մեկնած զբոսաշրջիկներից մեկը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ ապահովագրության գները շատ բարձր են, մասնավորապես՝ 60-ամյա կնոջ համար առողջապահական ապահովագրությունն արժենում է մոտավորապես 22 հազար դրամ: Ընդ որում, ըստ նրա, ոչ միշտ է հնարավոր լինում կարիքի դեպքում օգտվել ապահովագրությունից:
Շամուտ գյուղում գրեթե բոլորն են զբաղվում անասնապահությամբ, անասնապահությունն այս գյուղում ապրուստի հիմնական միջոցն է, սակայն գյուղում ոչ սպանդանոց կա, ոչ էլ՝ կաթի վերամշակման արտադրամաս, այդ պատճառով էլ շամուտեցին իր չարչարանքով միայն օրվա հացն է կարողանում ապահովել:
Կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Եդեմ» ռեստորանային համալիրում կրակայրիչով հարվածելով` գոռացել և հայհոյել է Լուսինեին (անունները փոխված են), նրանից պահանջել մինչև հաջորդ օրը ժամը 09:00-ն վերադարձնել իր ընկերուհի Անահիտի պարտքը՝ սպառնալով հակառակ դեպքում՝ ամուսնուն և հարազատներին հայտնել նրա` մարմնավաճառությամբ զբաղվելու մասին:
Տնակում (18 քմ) այրվել է պատերի փայտյա երեսպատումից 4 քմ հատված, առաստաղից` 3 քմ հատված:
Իրար են բախվել «Վոլկսվագեն» մակնիշի 30 FL 886 (վարորդ` 1968 թ. ծնված Ա. Գ., 1968թ., ուղևորներ` 1974 թ. ծնված Ա. Հ., 1974 թ. ծնված Հ. Մ.) և «Լեքսուս» մակնիշի 11 QQ 044 պետհամարանիշների (վարորդ` 1985 թ. ծնված Տ. Օ.) ավտոմեքենաները: