Բաժիններ՝

Ավտովթար` Վանաձորում. Մեքենաներից մեկի վարորդը ոստիկանապետ է. Lorinews.am

Երեկ՝ մարտի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Վանաձոր քաղաքում:

Lorinews.am-ի թղթակցի փոխանցմամբ ժամը 22:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցում՝ Տարոն-1 թաղամասի զկզբնամասում միմյանց են բախվել Վանաձոր քաղաքի բնակիչ Ավետիք Բեկչյանի վարած «Մերսեդես E» դասի 34 DS 590 համարանիշի և մեկ այլ մակնիշի 33 PO 311 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարից հետո երկու մեքենաներն էլ հարվածել են էլեկտրասյանը: Վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարից հետո «Մերսեդես» մակնիշի 33 PO 311 համարանիշի ավտոմեքենայի վարորդը հեռացել է տարածքից, ըստ խոսակցությունների՝ վերջինս իրեն վատ էր զգում և գնացել էր ջուր խմելու, սակայն տարածքում գտնվողները Կայքին հայտնել են, որ նշված մեքենայի վարորդը ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա է:

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս