
Շարքային զինծառայողը լուրեր է տարածել, թե ինքը համասեռամոլ է

ՊՆ N զորամասի շարքային զինծառայողին մեղադրվում է այն բանի համար, որ զորամասում դրսևորել է շինծու վարք` համածառայակիցների և սպայական անձնակազմի շրջանում զիվորական ծառայության պարտականությունների ժամանակավոր դադարեցման նպատակով խաբեությամբ տարածել է ստահոդ լուրեր, թե իբր ինքը համասեռամոլ է, ինչի պատճառով էլ տեղափոխվել է հոգեբուժական բաժանմունք:
Նրան մեղադրանք է առաջադրվել անդամախեղելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելու համար:
Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել մեկ այլ անձի՝ շարքային զինծառայողին վիրավորելու և ապտակելու համար: