Ըստ մեղադրական եզրակացության՝ Հայկ Աղամալյանը մի խումբ անձանց հետ, դանակի գործադրմամբ, բռնություն գործադրելով կատարել է խուլիգանություն, որի ընթացքում նույն դանակով հարվածել է Տիգրան Հայրապետյանի կրծքավանդակին և նրան ապօրինաբար զրկել կյանքից:
Շիրակի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների իրականացրած շրջայցի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնված երկու գործով երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:
Մարտի 23-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 27-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «Ֆիատ» մակնիշի ավտոմեքենային:
Մարտի 23-ին, ժամը 16.36-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Հայանիստ գյուղի Մամիկոնյան փողոցում շինություններ և խոտածածկույթ է այրվում:
Աշխատող մարդուն պետք է ոչ թե խանգարել, այլ աջակցել ու խրախուսել: Շատ բան պետք չէ՝ պայման, հնարավորություն, արդարություն, մրցակցություն»,-համոզված է Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ առաջնորդը լավ գիտի բոլոր ոլորտներում առկա խնդիրների մասին. այստեղ գտնվող տաքսիստների պես շատ-շատերն են օրվա ապրուստը վաստակելու փոխարեն, բանկերի բարձր տոկոսները մարելու մասին մտածում:
Չնայած գյուղատնտեսական տարին շուրջ 2 շաբաթով սովորականից ավելի շուտ է սկսվել, այնուամենայնիվ, այսօրվա դրությամբ եղանակային պայմանները բարենպաստ են և ամեն ինչ ընթանում է բնականոն հունով:
Մարտի 23-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է ներկայացել 1987 թ. ծնված Թելման Ա.-ն:
Վանաձորի Առափնյա (Բանգլադեշ) եւ Խնձորուտ (Ջունգլիներ) թաղամասերն իրար միացնող կամրջի տակ հիմա ջրի փոխարեն նոր աղբավայր է գոյանում: Ժամանակին ջրի ձայնից` հարեւանությամբ գտնվող թիվ 24 դպրոցի բաց մարզդաշտում պարապողներն իրար ձայն չէին լսում:
Այսօր Ազգային ժողովում քննարկվող ոչ իշխանական չորս խմբակցությունների կողմից ներկայացված՝ արագաչափերի, կարմիր գծերի, տրանսպորտի վարձավճարի և այլ խնդիրներն ուսունասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե տեսանկարահանող սարքերի գործարկման հետևանքով ՀՀ քաղաքացիների ուսերին դրվել է 12 միլիարդ դրամի լրացուցիչ ֆինանսական բեռ: Նրա խոսքով՝ եթե նախկինում այդ գումարը մարդիկ օգտագործում էին իրենց ընտանիքի կարիքները հոգալու համար, ապա հիմա ստիպված են կրճատել այդ ծախսերը և վճարել տեսախցիկների արձանագրած խախտումների համար»:
ԼՂՀ պաշտպանության բանակից ստացված տեղեկության համաձայն` մարտի 24-ին, ժամը 09:50-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող Գառնիկ Վահանի Թորոսյանը (ծնված 1992թ., Արթիկի զ/կ):
27-ին, 29-ին օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ:
Դահլիճում ներկաներից մեկը նույնիսկ առարկա նետեց դատարանի ուղղությամբ: Դատարանում հնչեցին նաև հայհոյանքներ:
Օրակարգում խորհիդի աշխատանքային պլանի հաստատումն էր: Քննարկվել են ինչպես անցած տարի իրականացված աշխատանքները, այնպես էլ 2014 թվականի անելիքները:
Պետական աջակցության ծրագրի շրջանակներում հողօգտագործողներին տրամադրելու համար հանրապետություն ներկրվող պարարտանյութի որակը խստորեն վերահսկվում է «Ագրոքիմիական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից:
«Հին Էրիվան»-ի և «Յունաբանկի» խնդիրը նոր չէ, այն դատական ատյաններում քննվել է՝ քաղաքացիական գործի շրջանակում: Գործը նոր ընթացք է ստանում՝ այս անգամ «Հին Էրիվան» ռեստորանային համալիրի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը բողոք է ներկայացրել դատարան՝ պահանջելով վերացնել քրեական գործի հարուցումը մերժելու մասին հետաքննիչի որոշումը, ինչպես նաեւ որոշման օրինականությունը ստուգած՝ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի որոշումը:
Պաշտպանության նախարարության վարչական համալիրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Զինված ուժերի ղեկավար կազմի և բարձրագույն սպայակազմի ամենամյա օպերատիվ հավաք: Հավաքի ընթացքում դասախոսությունով հանդես է եկել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Բաղդասարյանը:
Մարտի 24-ին՝ ժամը 09:50-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1992թ. ծնված Գառնիկ Վահանի Թորոսյանը:
Մարտի 24-ին, ժամը 14.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 45 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մարտի 24-ին, ժամը 11.58-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Շիրակի փողոցի թիվ 43 հասցեում` «Կլայկ» խանութ սրահին պատկանող պահեստում:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Գտնում եմ, որ կոնկրետ իմ պաշտպանյալի վերաբերյալ կայացված դատական ակտն ամբողջությամբ անհիմն է, քանի որ քրեական գործում գոյություն չունի որևէ ապացույց, որ իմ պաշտպանյալը կատարել է իրեն մեղսագրված արարքներից որևէ մեկը: Կարծում եմ, որ սա խմբակային, որևէ մեկի արարքն այլ անձի արարքից չտարանջատելով կայացված դատական ակտ է:
Ծառայություններ մատուցող ընկերությունը որևէ պարտավորություն չի ստանձնել ստացվելիք եկամուտների մի մասը տրանսպորտային համակարգի բարեկարգման մեջ ներդնելու և համակարգը զարգացնելու համար: Ընկերությունն ընդհանրապես որևէ հանրօգուտ աշխատանք կատարելու պարտավորություն չունի, նա միայն իր գումարի տերն է, ինչը ևս որևէ առողջ տրամաբանության մեջ չի տեղավորվում:
Մի քանի անգամ էլ եմ ասել, սա նաև քաղաքական կոմպոնենտ ունի։ Եթե վաղը ընտրություններ լինեն ու եթե մեկն ասի, որ մենք գանք այս արագաչափերը հանելու ենք, մարքսիամալ ձայն կստանա։ Քանի բանը բանից չի անցել, առաջարկում եմ, որպեսզի չգնալ մաքսիմալ ճանապարահով:
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը քիչ առաջ ԱԺ-ում անդրադառնալով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ կարմիր գծերի, արագաչափերի վերաբերյալ խորհրդարանական լսումներ անցկացնելու մասին առաջարկին, հայտարարեց, որ՝ եթե մեշամասնությունը մերժի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ոչ իշխանական չորս խմբակցությունների առաջարկը, իրենք դեմ չեն լինի նաև խորհրդարանական լսումներին:
Մարտի 25-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ կհոսանքազրկվեն:
Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել բուհի նախկին ռեկտոր Հովհ. Թոքմաջյանին` արդյունավետ աշխատանքի համար`ընդգծելով, որ վերջինիս պաշտոնավարման ընթացքում բուհն արձանագրել է բազմաթիվ հաջողություններ, որը գնահատել են նաև համալսարանի արտասահմանցի գործընկերները:
«Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնի» նախաձեռնությամբ մի խումբ երիտասարդներ մայրաքաղաքում անցորդներին են բաժանում հիմնադրամի կողմից մշակված և հրատարակված «114 հարց ու պատասխան» գրքույկը: Իրազեկման կենտրոնին դիմելով` ձեռնարկը կարող են ձեռք բերել բոլոր հետաքրքրված քաղաքացիներն ու կազմակերպությունները:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում. 1929 թ. ծնված Ռոզա Մուրադյանի տան ննջասենյակում վառարանից հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով վերջինս ծխախեղդ է եղել:
Երևանի գլխավոր ճարտարապետը զեկուցել է, որ, քաղաքապետի հանձնարարությամբ, մայրաքաղաքի փոքր կենտրոնի երթևեկը բեռնաթափելու նպատակով ուսումնասիրվել և քայլեր են ձեռնարկվում Տերյան փողոցի շարունակությունը հանդիսացող Անտոն Քոչինյանի փողոցի, ինչպես նաև դեպի Բուզանդի փողոց ձգվող Անրի Վեռնոյի փողոցի հատվածները երթևեկելի դարձնելու ուղղությամբ:
ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2014 թվականի մարտի 25-ից փոփոխվելու է երթևեկության կազմակերպումը Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտա, Մովսես Խորենացի և Երվանդ Քոչար փողոցների խաչմերուկում: