Երևանցիների 88.7 տոկոսը դեմ է արտահայտվում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին։
«Սուրբ Աստվածամայր» և «Մուրացան» կլինիկաների տնօրենները «ՀԺ» թղթակցի հետ զրույցում երեկ ասել են, որ իրենց մոտ նույնպես ծանրաբեռնված են։ Տարբեր պրոֆիլի բաժանմունքները խտացվել են՝ երեխաներին տեղավորելու համար, սակայն բանը միջանցքներին չի հասել։ Տնօրենները նշել են, որ այս հոսքը պայմանավորված է սեզոնային վիրուսներով։
Մարտի 26-ին, ժամը 11.40-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Մուրացան» ԲԿ են տեղափոխվել ՀԱ Բ-4 թաղամասի թիվ 121 շենքի երկու բնակիչ` 2012 թ. և 2011 թ. ծնված:
«Դիլիջանյան խաղեր» միջազգային ինտելեկտուալ փառատոնի շրջանակում մարտի 28-30-ը Դիլիջանում տեղի է ունենալու «Ինչ, որտեղ, երբ» խաղի «Premier’s Cup-դիլիջանյան խաղեր 2014» միջազգային մրցաշարը: Վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձր հովանու ներքո անցկացվելիք մրցաշարին մասնակցելու են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Վրաստանի ուժեղագույն թիմերը:
Մարտի 24-ին իր հայրական տանը ինքնասպանություն է գործել գյուղի բնակիչ, 12-րդ դասարանցի Կարո Կիրակոսյանը: Որդուն կախված գտել է հայրը թոնրատանը, երբ վաղ առավոտյան արթնացել է եւ շտապել տնտեսություն՝ անասուններին կերակրելու:Ողջիի գյուղապետ Հրաչիկ Մանուկյանն ասել է, որ գյուղում բոլորն են ապշահար տեղի ունեցածից:
«Իսկ ո՞վ ասեց, որ անվստահություն են հայտնում, դա դեռ հարց է, թոդ այդ օրը գա՝ կտեսնենք»:
Այդ օրերին Ադոնցը կաշվից դուրս է եկել ՀՀ վարչապետի համար, որը մասնակցում էր ԵԺԿ գագաթնաժողովին: Ի դեպ, Ադոնցը ցանկանում է Մոսկվա` յուր խնամի Կառլոս Պետրոսյանի «մոտ» տեղափոխվել, ՌԴ դեսպանի կարգավիճակով, սակայն դա ոչ կերպ չի հաջողվում նրան:
Ահավոր սրվել են նրա և ոչ անհայտ Նորիկ Թևանյանի (ախալքալաքցի Նորոյի, որի խնդրանքով Սերժ Սարգսյանն ազատ էր արձակել Թամամյանին) հարաբերությունները Թամամյանի տված հարցազրույցներից մեկից հետո, որտեղ վերջինս Թևանյանի մասին ասել էր. «Նա շատ փոքր մարդ է, որպեսզի օգներ՝ ես ազատվեի»:
Նախագծին մեծ թվով պատգամավորներ են միացել՝ ԵԽ անդամ տարբեր երկրներից: Չի բացառվում, որ հանգամանքներից ելնելով` ԵԽԽՎ-ն ավելի կոշտ մոտեցում ցուցաբերի, ընդհուպ մինչև ՌԴ-ին ԵԽԽՎ-ից կամ վտարելը, կամ ԵԽԽՎ-ին այդ երկրի անդամակցությունը սառեցնելը:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ Արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետ Մուշեղ Վարդանյանի կողմից իրավունք վերապահող ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու դեպքի առթիվ` ՀՀ ՔՕ 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Մարտի 26-ին, ժամը 02.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մ. Խորենացու փողոցի թիվ 162 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մարտի 26-ին, ժամը 01.03-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել` նետվելով Աշտարակ քաղաքի կամուրջներից մեկից:
Հագին եղել է կապույտ կտորից բաճկոն, բրդյա սև վերնազգեստ, շագանակագույն անդրավարտիք, ձմեռային շագանակագույն կոշիկներ, կրում է սև կտորից գլխարկ՝ կեպի։ Արտաքին նկարագիրն է՝ հասակը մոտ 165 սմ, նիհար կազմվածքով, ալեխառն մազերով, ներքին ատամնաշարերր՝ պրոթեզ։
Գործազուրկների բանակը Գյումրիում համալրել են նաև տեսողական խնդիրներ ունեցող քաղաքացիները:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Վթարի հետևանքով Opel-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Գորիս-Կապան ավտոճանապարհի 30-րդ կմ-ի մոտակայքում` Որոտան գյուղի ոլորաններում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
Էջմիածնի 16-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ դպրոցի դասասենյակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել և կռվել է նույն դպրոցի անչափահաս աշակերտի հետ, որի ընթացքում իր մոտ եղած դանակով դիտավորությամբ երկու անգամ հարվածել է վերջինիս որովայնի աջակողմյան հատվածին` նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող:
Ըստ տեղեկանքի՝ հետագայում այդ բժիշկը հարցաքննության ժամանակ նշել է, որ ընդհանուր վիճակը նկարագրելու ժամանակ ինքը նրա վրայից սպիրտի հոտ է զգացել, «իմ հարցերին քմծիծաղով ու կատակով էր պատասխանում», և ինքը մտածել է, որ նա գտնվում է ալկոհոլի ազդեցության տակ, այդ իսկ պատճառով արձանագրել է, որ նա գտնվում է ալկոհոլի ազդեցության տակ ու անմիջապես կողքը դրել երկու հատ հարցական, միաժամանակ նշել, որ նրա վրայից ալկոհոլի հոտ է գալիս:
«Կլիմայի փոփոխությունը կարող է քառասուն տարով հետաձգել սովի դեմ պայքարը, իսկ մեր գլոբալ պարենային համակարգը ցավալիորեն անպատրաստ է հաղթահարելու այդ մարտահրավերը». ահազանգում է Օքսֆամը։
Շաբաթ օրը սովորականից մարդաշատ էր Արդվիի Սուրբ Հովհաննես եկղեցին:
Վարուժան Հ.-ն տրակտորը թողնելով դեպքի վայրում` դիմել է փախուստի: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 և 235 հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ի՞նչ պատճառով են Շիրակի մարզի Սպանդարյան համայնքում անկել խոզերը:
Գողթ գյուղում կատարված գողությունները բացահայտվեցին:
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր Վանաձոր կատարած աշխատանքային այցի ժամանակ անդրադարձել է քաղաքացիական ակտիվիստների և իրավապահների հարաբերություններին:
«Հարսնաքարի» գործով ամբաստանյալները երեկ առաջին ատյանի դատարանի վճռով դատապարտվեցին 12 տարվա ազատազրկման և 100 հազար դրամ տուգանքի:
Ալավերդում մարտի 19-ից մեկնարկել է մաքրության ու բարեկարգման միամսյակը: Ալավերդու քաղաքապետարանն այս տարի էլ կոչ է անում բնակիչներին՝ ակտիվորեն մասնակցել քաղաքի մաքրման գործին:
Ավտոառևանգում` Էրեբունի թաղամասում:
Լոռու մարզում սկսված են ջրագծերի հիմնանորոգման լայնածավալ աշխատանքներ: 2013- 2016 թվականների ընթացքում Լոռու մարզի շուրջ 15 համայնքներում`այդ թվում նաև Ալավերդի քաղաքում, նախատեսվում է ջրամատակարարման համակարգի բարելավում իրականացնել:
Գառնիկի քրոջ ամուսինը պատմել է, թե դեպքի նախորդ օրը հեռախոսազրույց են ունեցել նրա հետ: Ասել է, որ դիրքերում է, ծառայությունը շատ լավ է անցնում, բոլորին կարոտել է: Իսկ ծնողներից նոր հագուստ էր խնդրել: «Ասել է՝ փող հավաքեք, ինձ շոր առեք, թազա շոր, որ զինվորական շորերով չգամ տուն, էդ շորերը հագնեմ գամ: Հաջորդ օրը՝ հենց դեպքի օրը հայրը զանգել է առավոտյան, արդեն չի պատասխանել զանգերին, հետո իմացանք, որ էդպես է եղել, որ կրակել են»,- նշել է նա: