Բաժիններ՝

CNN. Ռուսական ներխուժումն Ուկրաինա կարող է ցանկացած պահի սկսվել. news.am

Սպիտակ տանը կարծում են, որ Ուկրաինա ներխուժումը կարող է ցանկացած պահի սկսվել: Հետախուզության տվյալներով՝ ռուսական զորքերը պատրաստվում են ներխուժման ու այն կարող է առաջիկա օրերին անկացած պատրվակով սկսվել, փոխանցում է CNN-ը:

Հիմնվելով հետախուզական տվյալների վրա՝ ԱՄՆ նախագահի վարչակազմի ներկայացուցիչները անհանգստացած են, որ Մոսկվայի հավաստիացումները, թե ռուսական զորքերը, որոնք գտնվում են Ուկրաինայի արեւելյան ու հարավային հատվածներում, զորավարժություններ են անցացնում, կարող է սուտ լինել:

ԱՄՆ պաշտոնյաների գնահատականներով՝ Ռուսաստանն արդեն առաջիկա օրերին կարող է ցանկացած պատրվակ օգտագործել՝ Ուկրաինայում ռուսական ներխուժում իրականացնելու համար:

Մոսկվան կարող է ռուսալեզու ուկրաինացիներին պաշտպանելու նհրաժեշտությունը պատճառաանել, կամ էլ նշել, էր անհրաժեշտ է պաշտպանել Ռուսաստանի ու Ղրիմի միջեւ տրանսպորտային հաղորդակցությունը:

Ռուսական զորքերը կարող են դա արագ անել ու տեսականորեն նախքան ցանկացած այլ երկիր կկարողանա հակասել այդ փաստարկներին, կարծում են պաշտոնյաները:

Ամերիկացի պաշտոնյաները հրապարակավ իրենց սկեպտիցիզմը բացատրում են Ռուսաստանի նախկին հավաստիացումներով որոնք կեղծ էին:

Խոսելով Ուկրաինա ներխուժման մասին, Սպիտակ Տան վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան CNN-ին հայտնել է. «Մենք շատ անհանգստացած ենք, բայց դա հստակ չէ: Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սյուզան Ռաիսի խոսքով՝ ռուսները հայտարարել են, որ իրենք մտադիր են զորավարժություններ անցկացնել:

«Ակնհայտ է, որ հաշվի առնելով նրանք նախկին պրակտիկան, եւ նրանց աասածի ու արածի միջեւ տարբերությունը, մենք դրան հոռետեսորեն ենք նայում»,-ասել է նա:

Թարգմանությունը` news.am-ի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս