Բաժիններ՝

Հայ զբոսաշրջիկները դժգոհում են ապահովագրությունից

Հայաստանից այլ երկրներ մեկնող զբոսաշրջիկների համար գրեթե ամենուր պարտադիր է ունենալ առողջապահական ապահովագրություն: Վերջերս Եվրոպա մեկնած զբոսաշրջիկներից մեկը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ ապահովագրության գները շատ բարձր են, մասնավորապես՝ 60-ամյա կնոջ համար առողջապահական ապահովագրությունն արժենում է մոտավորապես 22 հազար դրամ: Ընդ որում, ըստ նրա, ոչ միշտ է հնարավոր լինում կարիքի դեպքում օգտվել ապահովագրությունից:

Հայաստանում առողջապահական ապահովագրությամբ զբաղվող ընկերություններից մեկը «Ինգո Արմենիան» է: Մեզ հետ զրույցում ընկերության նախագահ Լևոն Ալթունյանը բացառեց, որ ապահովագրված զբսաշրջիկը չկարողանա օգտվել ապահովագրությունից:

«Չի եղել նման դեպք: Եթե դեպքը համապատասխանում է պոլիսի պայմաններին, բացառվում է»,- ասաց Լ.Ալթունյանը:

Նա հայտնեց, որ առողջապահական ապահովագրության գինը օրական 1 եվրո 20 ցենտ է: Մեր հարցին, թե միջազգային ստանդարտը ո՞րն է, Ալթունյանը պատասխանեց. «Դա «Ինգո Արմենիայի» ստանդարտն է, միջազգայինի համար պատասխան չեմ կարող տալ»:

Ընկերության ղեկավարը նշեց, որ զբոսաշրջիկներին հստակ բացատրվում է՝ ուր դիմել կարիքի դեպքում. «Նրանք ունենում են Մոսկվայի գրասենյակի շուրջօրյա հեռախոսահամար, որով պետք է զանգահարեն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս