Իրար են բախվել «Վոլկսվագեն» մակնիշի 30 FL 886 (վարորդ` 1968 թ. ծնված Ա. Գ., 1968թ., ուղևորներ` 1974 թ. ծնված Ա. Հ., 1974 թ. ծնված Հ. Մ.) և «Լեքսուս» մակնիշի 11 QQ 044 պետհամարանիշների (վարորդ` 1985 թ. ծնված Տ. Օ.) ավտոմեքենաները:
Հայաստանում, արդեն մի քանի տարի է, տարբեր խնդիրների առնչությամբ ստեղծվում են մի շարք հասարակական շարժումներ: Գնալով այդ շարժումները դառնում են ավելի մարդաշատ` իրենց մեջ ներգրավելով հասարակության տարբեր շերտերի: Եվ այդ գործընթացի զարգացման տրամաբանական շարունակությունը հանդիսանում է «Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը: Վերջինս ձևավորվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթներին, մասնավորապես` պարտադիր բաղադրիչին հավանություն չտալու արդյունքում:
Մարտի 23-ին, ժամը 12.34-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մեքենավարների փողոցի թիվ 40ա տան տանիքում:
Մինչև 2017թ. Շիրակի մարզում ստեղծվելու է երկու նոր արգելավայր՝ Մանթաշի ջամբարի և նույնանուն գետի ջրհավաք ավազանում: Մյուս արգելավայրը պետք է հիմնվի Ջաջուռի լեռնանցքում և հարակից տարածքներում:
Մարտի 23-ին, ժամը 07.55-ին տեղեկություն է ստացվել, որ երիտասարդներն, ավտոմեքենան թողնելով Ուրցալանջ գյուղի տարածքում, իջել են ձորը, ներկա պահին վերելք են կատարում և մոտ 2 ժամից կմոտենան ավտոմեքենային:
Ամեն շաբաթ եւ կիրակի Քանաքեռում եւ Հույսի Ավանում տրամադրում ենք մեր համաքաղաքացիներին սնունդ: Սկսել ենք ծրագիրը 120 անձով, այսօր արդեն տրամադրում ենք 275 անձի:
«Երբ Հոլոքոստը ժխտող Իրանի նախագահ Ահմադինեջադը փակեց Twitter-ը, ԱՄՆ-ն դատապարտող հայտարարություններով արձագանքեց, բայց երբ Էրդողանը նախքան ընտրությունները փակում է Twitter-ը, նրանք ինչ-որ բառ արտաբերու՞մ են»:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Եթե բերվում է փաստարկ, որ Ազգային անվտանգության ծառայությունը կամ Պետական եկամուտների կոմիտեն առանձնահատուկ բաներ ունեն, ես կարծում եմ, որ Պաշտպանության նախարարությունն էլ առանձնահատուկ բաներ ունի:
Մարտի 23-ին, ժամը 01.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթի 10-րդ փողոցի թիվ 38 տան մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Մեծ Պահքի չորրորդ կիրակին կոչվում է Տնտեսի, ըստ այդ օրվա խորհուրդը բացատրող անիրավ տնտեսի մասին առակի: Այն հիշատակում է միայն Ղուկաս ավետարանիչը, որի բովանդակությունը հետևյալն է: Մի մեծահարուստ իմանում է, որ տնտեսը վատնում է իր ունեցվածքը, կանչում է նրան եւ հաշիվ պահանջում, որոշում հեռացնել աշխատանքից:
Ըստ նախնական տվյալների` կորած քաղաքացիները ՀՀ լեռնագնացության ֆեդերացիայի անդամներ են:
Համացանցում է հայտնվել վանաձորցի Դավիթի կողմից «Դեմ եմ» ռեփի ձայնագրությունը:
27-ամյա երիտասարդն իր կնոջ հետ Երևանի Բաղրամյան փողոցով քայլելիս է եղել, և իրենց հանդիպակաց ուղղությամբ եկող 2 երիտասարդներ, հավասարվելով նրանց, նրա և կնոջ հասցեին վիրավորական արտահայտություններ են արել, թե՝ «էս ինչ լավն ա ու՝ էս հավի հետ»:
18-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ զորամասի նորակոչիկների վաշտի ժամկետային զինծառայող, կոչումով շարքային` զորանոցում ածելիով զույգ նախաբազուկների շրջանում քերծվածքներ կատարելով` ինքն իր առողջությանը պատճառել է վնաս, որը հանգեցրել է նրա կողմից զինվորական ծառայության պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքերում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 34MT170 պ/հ (վարորդ՝ Մ. Գ.) և «Վոլկսվագեն» մակնիշի 33OT948 պ/հ (վարորդ՝ Ս. Ա.) ավտոմեքենաները, տուժածներ չկան:
168.am-ը ցավակցում է Ստեփան Գիշյանի հարազատներին եւ մերձավորներին:
Ուսումը արտասահմանում շարունակելու պատրվակով դասախոսը ուսանողներից գումարներ էր կորզել:
Հիշեցնենք, որ Տիբեթից հատուկ այցով Հայաստան էր գալու հոգևոր բարձր կարգ ունեցող վանական-լամա Եշե Նյիման՝ Տիբեթյան Լամաների Լույսն ու էներգետիկ ուժը փոխանցելու համար
Մարտի 21-ին, ժամը 15.50-ի սահմաններում, «Վոլվո» մակնիշի ավտոմեքենան Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցում բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վերջինիս վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Վրաերթի ենթարկվածները տատ ու թոռ են: Տատը հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է:
Պարզվել է, որ վիճաբանության ժամանակ Նորայր Բ.-ն սպառնացել է, որ տան անդամներին տան հետ միասին կայրի, ինչից հետո ինքնասպանություն գործելու նպատակով բենզինը լցրել է իր վրա:
Մարտի 20-ին, ժամը 14:50-ին, ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ աջ նախաբազկի և աջ ազդրի պատառոտված վերք ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1961 թ. ծնված Ալբերտ Ժորայի Հարությունյանը:
Մարտի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Դեմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանն այսօրվա հանրահավաքում հայտարարեց, որ եթե մարտի 28-ին Սահմանադրական դատարանը անօրինական չճանաչի պարտադիր կուտակային բաղադրիչի կիրառման մասին օրենքը, ապա դրանից հետո հենց ՍԴ-ն է լինելու հնարավոր բոլոր հանրային, քաղաքացիական, օրինական ընդվզումների պատասխանատուն:
2013 թ. դեկտեմբերի 20-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել ոմն Կարինեի կողմից Միքայել Խ.-ի գրպանից 2.000 թուրքմենական մանաթ, 50.000 դրամ և փաստաթղթեր գողանալու մասին:
Քաղաքացու հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել էր քրեական գործ` ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետի հատկանիշներով:
Կեսօրին մոտ հիվանդանոց այցելած երկու երիտասարդ (20-21 տարեկան), բակում վիճաբանել են Կարեն Մուրադյանի հետ, ինչի ընթացքում հարվածել են նրա դեմքին, ապա նրանցից մեկն իր մոտ եղած ատրճանակով կրակել է բժշկի դեմքին: Կրակոցներից հետո երկուսն էլ, որոնք եղբայրներ են եղել, դիմել են փախուստի:
Մարտի 19-ին, ժամը 20.15-ին, 1972 թ. ծնված Արթուր Հ.-ն ոստիկանության Սևանի բաժնում կամավոր հանձնել է «Ջ-1» տիպի 3 հատ նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի 3 պայթուցիչ և 5,45 մմ տրամաչափի 84 փամփուշտ:
«ԱրմենՏելը» պահանջում էր անվավեր ճանաչել Հանձնաժողովի՝ 10.04.2013թ. թիվ 97-Ա որոշումը: ՏՄՊՊՀ-ի հիշյալ որոշմամբ, մասնավորապես, համարվել է, որ «ԱրմենՏելը» «Հանրային հեռախոսակապի ծառայություններ» ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունի: