
Կալանավորին նվաստացրել են, ռետինե մահակով հարվածել են ոտքերին

Կալանավոր Գ. Հ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության մարզային բաժնից ստացված և նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Գ. Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014թ. փետրվարի 26-ին ոստիկանության մարզային բաժին բերման ենթարկվելուց հետո նույն բաժնի աշխատակիցները նվաստացրել են իրեն, ռետինե մահակով հարվածել են իր ոտքերին, ստիպել խոստովանել իր կողմից չկատարած հանցանքը, որի արդյունքում` Ոստիկանության բաժնի ՁՊՎ (ձերբակալվածների պահման վայր)-ում կյանքին վերջ տալու նպատակով կտրել է իր ձախ ձեռքի նախաբազուկը:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ Հատուկ քննչական ծառայություն