Բաժիններ՝

Սողանքը չի սպասում

tesankyun.am-ը գրում է. Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքին հարակից Գետահովիտ գյուղում սողանքի ակտիվ գոտի կա:

Գետահովիտ համայնքի ղեկավար Արթուր Ղազարյանն ասաց, որ հողի սողանքից 2-րդ, 3-րդ եւ 4-րդ աստիճանի վթարային է շուրջ  90 առանձնատուն: Դրանցից 10-15-ն առավել վտանգավոր գոտում է գտնվում:

Գյուղապետի խոսքերով՝  տարբեր տարիներին , սկսած 1995թվականից պետական բյուջեից  փոխհատուցում է  տրվել սողանքից վթարային դարձած  7 տան համար: Վերջին անգամ  նման աջակցություն ցուցաբերվել է 2 տարի առաջ, այդ  տան համար տրված գումարի չափը կազմել է 5 միլիոն դրամ:

Արթուր Ղազարյանն ասել է, որ  փոխհատուցման գումարները հատկացնելիս  հաշվի է առնվում սողանքից տուժած  տան չափերը, դրանում օգտագործված շինանյութը եւ այլն: Մինչ   պետական բյուջեից գետահովտցիներին  ֆինանսական աջակցությունն ուշանում է, սողանքի գոտում ապրող գյուղացիները  գիշերները  քնում են ահը սրտներում, որ ամեն պահի կարող է  դժբախտություն պատահել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս