Էդմոն Մարուքյան. Կառավարությունն արագաչափերը տեղադրում է ոչ թե քաղաքացու անվտանգության համար, այլ՝ գումար վերցնելու (տեսանյութ)

Խորհրդարանը շարունակում է քննարկել ոչ իշխանական չորս խմբակցությունների կողմից՝ «Կառավարության և Երևանի քաղաքապետարանի կողմից 2012-13 թթ. ընթացքում ազգաբնակչության և տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ լրացուցիչ վճարներ, տուրքեր, տուգանքներ, արագաչափեր, նկարահանող սարքեր, վճարովի ավտոկայանատեղեր, Երևանի մարդատար ուղևորափոխադրումների ուղեվարձի թանկացում, չշահագործվող ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության տուգանքներ սահմանելու միջոցով թաքնված հարկային բեռը ուսումնասիրող» ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը:

ԱԺ ակնախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարցի քննարկման ժամանակ հայտարարեց, թե տեսանկարահող սարքերը մարդկանց մոտ ուղղակի ատելություն են առաջացրել։

«Կան բաներ, որից դժգոհ է ժողովուրդը, կան բաներ, որ ժողովրդի մոտ ատելություն է առաջացնում, տեսանկարահող սարքերը մարդկանց մոտ առանց ավելորդության՝ սկսել է առաջացնել ատելություն»,- հայտարարեց նա:

Պատգամավորն ասաց, թե ինքը ճանաչում է քաղաքացու, ով երկրից գնացել է հենց այդ տեսանկարահանող սարքերի պատճառով, որովհետև ամեն քայլափոխի տուգանք է ստացել:

«Ես անձամբ ճանաչում եմ վարորդ, որն այնքան ակտ է ունեցել, որ գնացել է Հայաստանից ու նման դեպքերը շատ են։ Մի քանի օր առաջ Դեմիրճյան փողոցի վրա տաքսի կանգնեցրի, տարեց մարդ էր, ասաց այնքան ակտ ունի, որ երևի մի քանի հարյուր հազար դրամն անցել է։ Ասում եմ՝ բա ինչո՞ւ չեք վճարում, դատի կտան, կհնգտապատվի։ Ասում է՝ տվել են, բայց մեկա չեմ վճարում, որովհետև ոչ մի բան չկա իմ անունից։ Մենք իրավունք չունենք այսպիսի իրավիճակ ստեղծվի մեր երկրում»,- ասաց նա։

Անկախ պատգամավորը որպես օրինակ մատնանշեց Կալիֆորնիան, որտեղ երբ սկսել է տնտեսական ճգնաժամը՝ իշխանությունները որշում են ընդունել արագաչափերը անջատել և թողնել, որ փողը մարդկանց մոտ շրջանառվի։ «Ամեն մի գործիքով քաղաքացիներից փող ենք հավաքում, որը համաչափ չէ։ Մի քանի անգամ էլ եմ ասել, սա նաև քաղաքական կոմպոնենտ ունի։ Եթե վաղը ընտրություններ լինեն ու եթե մեկն ասի, որ մենք գանք այս արագաչափերը հանելու ենք, մարքսիամալ ձայն կստանա։ Քանի բանը բանից չի անցել, առաջարկում եմ, որպեսզի չգնալ մաքսիմալ ճանապարահով»,- ասաց նա:

Էդմոն Մարուքյանը ենթադրում է, որ Կառավարությունն արագաչափերը տեղադրում է ոչ թե քաղաքացու անվտանգության համար, այլ՝ գումար վերցնելու: Նա նշեց, թե Մյասնիկյան փողոցի մոտ տեղադրված արագաչափը Կառավարությունը հանել է, այն դեպքում, երբ վթարներն ադ փողոցում շատ են լինում, որովհետև տեսել է, որ վարորդները սկսել են վարել սահմանված արագությամբ:

«Ես Վանաձորից եմ, չգիտեմ այդ փողոցի անունը, գազանանոցի ճանապարհին տեսանկարահանող սարք կար ու հիմա չկա։ Տեսան՝ մարդիկ գիտեն տեղը, խախտում թույլ չեն տալիս, տարան այլ տեղ։ Այսինքն՝ դա ոչ թե ապահովության համար է, այլ փող աշխատելու։ Պետք է թույլ չտալ»,- ասաց նա և հավելեց, որ ինքը պատրաստ է աջակցել այս խնդրի լուծմանը երկու ձևաչափերով՝ թե ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման դեպքում, թե ԱԺ լսումների։

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։