Ընտանիքի անդամներին դանակահարած ու մեքենայով ձորն ընկած գյուղապետը հոգեկան շեղումներ է ունեցել. gala.am

Շիրակի մարզի Ալվար գյուղի գյուղապետ Արտավազդ Մկրտչյանը, ով ձորն է ընկել Infiniti մակնիշի ավտոմեքենայով, հիմա գտնվում է Գյումրու բժշկական կենտրոնում եւ նրա կյանքին վտանգ է սպառնում: Գյումրու բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանը ԳԱԼԱ-ին փոխանցեց, որ գյուղապետի կյանքը փրկել հնարավոր չէ, նա մարմնի մակերեսի 95 տոկոսի չափով այրվածքներ է ստացել և մահամերձ է:

Ա. Իսահակյանի փոխանցմամբ գյուղապետը մինչեւ ձորը գլորվելը նախ դանակահարել է կնոջն ու հարսին: Նրանց երկուսին էլ տեղափոխել են Աշոցքի հիվանդանոց:

Կնոջ՝ 61-ամյա Լուիզա Գաբրիելյանի կյանքին վտանգ չի սպառնում: Նրան էլ, հարսին էլ՝ Գայանե Գոմցյանին, վիրահատել են:

«Անհամեմատ կնոջ վիճակը թեթեւ է, իսկ հարսի թոքն է վնասվել, թոքի բարդ վիրահատություն է նա տարել, բայց կյանքին դարձյալ վտանգ չի սպառնում: Վիրահատությունները երկուսի դեպքում էլ բարեհաջող են անցել»,- փոխանցեց Ա. Իսահակյանը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Տեսանյութեր

Լրահոս