![](/banners/BeFunky-design.jpg)
Հայաստանում գրեթե ամեն ինչի արտադրությունը նվազել է. «ՀԺ»
![](https://168.am/wp-content/uploads/2013/11/mterq.jpg)
«ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական տվյալներով, այս տարվա առաջին եռամսյակում արդյունաբերության անկումը շարունակվել է»,- գրում է «Հայկական Ժամանակ»-ը՝ ավելացնելով.
«Ընդ որում, նվազում է արձանագրվել այնպիսի ապրանքատեսակների արտադրության ծավալներում, որոնք կարելի է առանձնապես մտահոգիչ համարել։
Մասնավորապես՝ 75-50 տոկոսով նվազել է շարժիչների, ռելեների, ավտոգենային սարքավորումների, տրանսֆորմատորների արտադրությունը։ Սննդի արդյունաբերությունում 5-ից մինչև 50 տոկոս նվազում է արձանագրվել կաթնաշոռի, մածունի, թթվասերի, յոգուրտի, մայոնեզի արտադրությունում։ Նշենք, որ 1.3 տոկոսով նվազել է անգամ հացի արտադրությունը»։
Ամբողջությամբ կարդացեք «ՀԺ»-ի այսօրվա համարում։