Զորամասի պաշտոնյաների արարքներում հանցակազմը բացակայում է. Դատարան
ՀՀ ՊՆ N զորամասում դրամահավաքության դեպքի գործով ամբաստանյալներ, ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Սամվել Սարգսյանի, զորամասի շտաբի պետի տեղակալ, մայոր Սերգո Ավետիսյանի, զորամասի ֆինանսական ծառայության ավագ հաշվապահ, ավագ լեյտենանտ Վահե Աբրահամյանի դեմ հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է ու նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել:
Նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին վերացվել է:
Ավելի վաղ «Փաստինֆոն» տեղեկացրել է, որ Սերգո Ավետիսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Սամվել Սարգսյանին և Վահե Աբրահամյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-375-րդ հոդվածի 1-ին մասով, համապատասխանաբար՝ իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ իշխանության անգործության, այն կազմակերպելու ու դրան օժանդակելու համար:
Մանրամասներն` այստեղ