Բաժիններ՝

Արա Ղազարյան. Հասարակությունը չի հանդուրժի քրեական դատավարության օրենսգրքի ընդունման կասեցումը. «Փաստինֆո»

Չի կարելի 2-3 տարով՝ մինչև նոր Սահմանադրության ընդունումը, կասեցնել Քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունումը, հանրությունը դա չի հանդուրժի: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում տեսակետ հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը:

«Մենք չենք կարող սպասել մինչև նոր Սահմանադրությունն ընդունվի, ավելի լավ է թռիչքային մտածելակերպով կանխորոշել, նոր Քրեական դատավարության օրենսգիրքը կազմել այնպես, որպեսզի այն չհակասի մարդու իրավունքների երաշխիքներին և ընդունել այն որքան հնարավոր է շուտ»,- ասաց նա:

Ա.Ղազարյանը պարզաբանեց, որ հասարակությունը, իրավակիրառողները պահանջում են նոր քրեական դատավարության օրենսգիրք, որի նախագծում որոշ նոր գաղափարներ ամբողջությամբ բխում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ինչպես նաեւ Վճռաբեկ Դատարանի վերջին մի քանի տարիների նախադեպային իրավունքից:

Մանրամասնրեն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս