Վթարի է ենթարկվել հացաբուլկեղենի արտադրամասի տնօրենի որդին. lorinews.am
Երեկ՝ մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վանաձոր քաղաքում: Ժամը 19:30-ի սահմաններում, Զորավար Անդրանիկի 30 տան մոտ իրար են բախվել Jeep Cherokee համարանիշի Toyota Prado մակնիշի 07 ՕՏ 977 համարանիշի ավտոմեքենաները:
Lorinews.am-ի թղթակցի փոխանցմամբ վթարի հետևանքով Jeep Cherokee-ի ուղևոր, Վանաձոր քաղաքի բնակիչ 15-ամյա Ռուդիկ Ալավերդյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում աշխատել են Լոռու ճանապարհային ոստիկաններն ու քննչական խումբը՝ Հայկ Փափյանի գլխավորությամբ:Կայքի տեղեկություններով Jeep Cherokee-ի վարորդ Ս. Քալաշյանի հայրը Վանաձորում Ռուդել հացաբուլկեղենի արտադրամասի տնօրենն է, ով նույնպես գտնվելիս է եղել վթարի վայրում:
Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի