
Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. Ալվարի գյուղապետը դանակահարել է կնոջն ու հարսին, այնուհետ մեքենայով գլորվել է ձորը

Մայիսի 2-ին, ժամը 10.33-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ալվար գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկը:
Պարզվել է, որ «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 200 մ ընկել ձորը, ինչից տեղի է ունեցել հրդեհի բռնկում:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ` 1961 թ. ծնված Ա. Մ.-ն, ստանալով տարբեր աստիճանի այրվածքներ, տեղափոխվել է Գյումրու ԲԿ:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը ծանր է:
Ինչպես տեղեկացնում է Գագիկ Շամշյանը` Ա. Մկրտչյանը Ալվարի գյուղապետն է և մինչ վթարը նրա կինը՝ 61-ամյա Լուիզա Գաբրիելյանը, և հարսը՝ Գայանե Գոմցյանը, սուր կտրող ծակող առարկայից ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Գյումրիի բժշկական կենտրոն: Վերջիններս այս պահին գտնվում են վիրահատարանում:
Ա. Մկրտչյանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակահարել է նրանց, որից հետո դուրս է եկել տնից ու վթարի ենթարկվել:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն