Բաժիններ՝

Մանվել Գրիգորյանը՝ մայիսի 8-ի, կադրային փոփոխությունների, Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի, Գալուստ Սահակյանի մասին և ավելին. shamshyan.com

ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ԵԿՄ օրվան ընդառաջ անդրադարձավ նաեւ կադրային նոր նշանակումներին, Տիգրան Սարգսյանին Հովիկ Աբրահամյանով փոխարինելու հանգամանքին, Գալուստ Սահակյանի նշանակմանը եւ ավելին:

Հարցազրույցը ներկայացված  է ստորեւ.

– Պարոն Գրիգորյան, մայիսի 8-ը ԵԿՄ օրացույցում կարմիրով է նշված: Ի՞նչ օր է դա ձեզ համար:

-Այդ օրը Երկրապահ կամավորականի օրն է: Նախ, թույլ տվեք շնորհավորել ողջ հայ ազգին մայիսյան հրաշալի տոների կապակցությամբ: Մայիսի 8-9-ին հայ ազգը միանգամից 4 փառապանծ տոն է նշում. նշում ենք ֆաշիզմի նկատմամբ մարդկության տարած հաղթանակը, տոնում ենք Շուշիի ազատագրման օրը, տոնում ենք

Արցախի բանակի հիմնադրման օրը: Իսկ քառատոնը սկսվում է Երկրապահ կամավորականի օրով: Երկրապահի օրը հայ ազգի տոնն է: Ես շնորհավորում եմ աշխարհասփյուռ հայությանը` Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին:

Շնորհավորում եմ Վազգեն Սպարապետին եւ մեր բոլոր նահատակ ընկերներին: Շնորհավորում եմ հերոսներ ծնած հերոսական հայ մայրերին: Առանձնահատուկ շնորհավորանքներս հայ ազգին Սպարապետ պարգեւած Գրետա մայրիկին: Առողջությու՛ն քեզ, Հայոց Մե՛ծ մայր: Երկրապահի օրվա կապակցությամբ շնորհավորում եմ նաեւ մեր բանակին` սահմանին կանգնած շարքայինից մինչեւ պաշտպանության նախարարը եւ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար: Տոնդ շնորհավո՛ր, երկրապա՛հ, տոնդ շնորհավո՛ր, երկրապահ հայ ժողովուրդ: Ահա, սա է Երկրապահի օրվա խորհուրդը` հայ ազգի տոն, հայության տոն:

-Ես էլ Ձեր գլխավորությամբ շնորհավորում եմ բոլոր ԵԿՄ-ականներին: Իսկ ինչպե՞ս եք նշելու տոնը:

– Երկրապահի օրը նշելու ենք կազմակերպված, շատ ուժեղ եւ ազգովի: Լինելու ենք Եռաբլուրում: Մեր պատվիրակությունները լինելու են ողջ Հայաստանում, Արցախում սփռված եղբայրական գերեզմաններում: Զեկուցելու ենք Վազգեն Սպարապետին եւ մեր բոլոր նահատակ ընկերներին, որ Երկրապահ կամավորականի օրն արդեն թե՛ պետականորեն նշվող և ազգային տոնացույցում ընդգրկված օր է, թե՛ ունի Մայր եկեղեցու օրհնությունը:

Այսպես, ուրեմն, 2000 թվականից տոնը պաշտոնապես ընդգրկվել է ազգային տոնացույցում: Իսկ այս տարվանից սկսած արդեն Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Մայր տաճարում եւ հայ առաքելական եկեղեցու բոլոր թեմերում մայիսի 8-ին տոնականորեն ղողանջելու են զանգերն ու սուրբ պատարագ է մատուցվելու Երկրապահ կամավորականի օրվա կապակցությամբ: Մեր նահատակ ընկերներին զեկուցելու ենք նաեւ, որ երկրապահ կամավորականությունը եւս պետականորեն պաշտոնական ճանաչում է ձեռք բերել: Ազգային Ժողովում նախորդ տարի ընդունվեց «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրենքը: Հատուկ նշեմ, որ օրենքի ընդունմանը մեծ աջակցություն ցուցաբերեց ՀՀ նախագահ, մեր մարտական ընկեր, երկրապահ Սերժ Սարգսյանը:

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031