Բաժիններ՝

Գյումրեցի 28-ամյա Վերոնիկան վառելիք գողացել է քաղցկեղով հիվանդ երեխայի ցրտահարված ոտքերը տաքացնելու համար. galatv.am

Վառելիքի գողության փաստն այս տարի պատճառ է դարձել, որպեսզի Գյումրու բնակչուհի, երեք անչափահաս երեխաների մայր Վերոնիկա Սուքիասյանը Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում հայտնվի մեղադրյալի աթոռին:

Նրա դեմ մի քանի ամիս առաջ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ այս տարվա հունվարին նա ապօրինի մուտք է գործել հարեւանի բակ ու այդտեղից իրենց տուն տեղափոխել վառելանյութ: Ավելի կոնկրետ Վերոնիկան մեղադրվել է գողության մեջ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով:

Դատական գործընթացն արդեն ավարտվել է, 28-ամյա Վերոնիկան ենթարկվել է վարչական տույժի: Սակայն ամենագլխավորն այն է, թե ինչն է ստիպել երիտասարդ կնոջը գնալու այդ քայլին:

ԳԱԼԱ-ի լրագրողն այցելել է Վերոնիկայի բնակարան: Սկզբում ինքն ու իր անչափահաս երեխաները զարմացած, տարօրինակ հայացքներով դիմավորեցին մեզ, կարծես կռահել էին, թե ինչն է տարել մեզ իրենց տուն: Վերոնիկան սկսեց պատմել, որ ապրում են սոցիալական վատ պայմաններում: 3 անչափահաս երեխաների մայրը՝ Վերոնիկա Սուքիասյանը, հազիվ է կարողանում հոգալ ընտանիքի առաջնային խնդիրները: Աշխատանք չունի, ամուսինն արդեն մի քանի տարի է գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, եւ ընտանիքի հետ կապ գրեթե չունի: Հետո սկսեց խոսել մեծ դստեր՝ Լյուբա Չիլինգարյանի առոողջական խնդիրներից ու պատմեց, թե այս տարեսկզբին ինչ պատմության մեջ է ընկել:

«Երեխաս դաունով հիվանդ է, խոռոչները չկան, ի ծնե էդպես է, ու չգիտեմ ինչ է լինելու: Ոչ մի օգնություն չեմ ստանում, ոչ մի բան, նույնիսկ ակնոցներ, որ նշանակեցին, ասում են անպայման փողով է, դեղորայքը նույնպես, բայց չունենք փող, որ պոլիկլինիկան գնացել եմ, ճվալով վրես դուրս են հանել ինձ, նույնիսկ նպաստի տեղը, որ գնում եմ, ասում են՝ 2-3 ամսվա գումար բեր տուր, որ մենք նպաստդ դասավորենք: Էս ձմեռ անգամ վառելիք չունեինք, տոլ ենք բերել, ճյուղ ենք բերել էս կողմից-էն կողմից, վառել ենք: Հիմա էդ հարցերը լուծվել են, էկան մեր վիճակը տեսան, բարեկամներն էլ օգնեցին, վճարեցինք դատարանի սահմանած գումարը: Հարեւանի հայաթից էր դա, վառելիք չկար, էրեխեքը հիվանդ…»,- պատմում ու արտասվում է երիտասարդ կինը:

021

Մանրամասներն` այստեղ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս